Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրությունքը մի՛ զլանաք որոնք միշտ զիս պիտի հեղափոխեն22 ի վսեմն։

Դուք Երկրագունտներ23 ինձ տալ խոստացած էիք3). եթե կարելի է զանոնք շնորհելու փութացիք, վասնզի առանց կարդալու բան մ’ունենալու` տունեն՛24 դուրս չ’ելնելու ստիպված ըլլալովս25 շատ կր նեղվիմ։

Ներա26 հետ ի՞նչ ունեցաք4), մինչև հիմա, կ’աղաչեմ, տեղեկություն:

Տեսնվինք27:

Եղրայրնիդ28
Պ. Դուրյան

1871 Սեպտ. 629

10

<Առ Պ. Ա. Լուսինյան> 1Եղբայր իմ,

Ձեր սիրալիր տողերուն փոխարեն աստղերու հեղեղ մը կուտամ սրտես...

Օրհնյա՜լ ըլլաք, որ կուզեք2 Ձեր վսեմ կրակովը բռնկել սա3 նոճյաց դալկահար որդեգիրը1), որ միշտ իր սրտին մոխիրները կը գգվե. օրհնյա՜լ ըլլաք, որ կուզեր սրտես դուրս հեղեղել թանձրամած սուգը։