Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը հիշատակը.․. ուստի Վարդանի գերեզմանին ուղղյալ սա ներփակյալ տաղերգությունը ղրկեցի)։

Սա խոսքը թե՝ «Մեր անիծից ահավորությունը, օր մը պիտի սարսռի հարկավ այն գերագույն անգութը, զոր մենք Աստված կը կոչենք» զքեզ ահավոր բանաստեղծ մը նկարեըցիմ առջև.․.։

Մնաս բարյավ, ի տեսությո՜ւն։

Պ․ Դարյան

1871 Հոկա. 14

Սկյուտար

14

Առ

Պ. Տ. Ադամյան

Եղբա′յր¹ իմ․

Այն վերջին սիրալիր² նամակիդ փոխարեն, յորում ճշմարիտ — բարեկամական գորով մը կը հեծկլտար, ուզեցի սրաիս անդունդներեն աստղերու հույլեր³ դուրս հեղեղել, այլ ավա՜ղ, այն անդունդները բոլորովին ցամքած գտի։

Շնորհակալ եմ որ զիս կը մխիթարես, սակայն ես արդեն ըսած եմ, թե բնավ մահվանե վախ չ’ունիմ), վասնզի տքնեցա ինքզինքս զզվեցնել աշխարհեն. եթե ցավ մ’ունիմ, այն Է թե զքեզ վերջին անգամ չը պիտի կարենամ տեսնել, վասնզի Հանկոզնի եմ, ալ դուրս ելնելու կարողություն չը մնաց վրաս. սանդուղեն վար իջնելու համար հարկ Է որ հենարանին