Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15

<Առ

Պ. Ա. Լուսինյան>

Եղբայր իմ.

Ներեցեք.

ուշկեկ պատասխանելուս։ Թեև դարձյալ մատներս գրչիս վրա կ’դողդոջեն. սիրտս զգածվելու տեղ կը’մարի. և ես նայելու տեղ կ’փղձկիմ. բայց կուզեմ օրհասականի մը դյուցազնական ճիգ մ’ընել և երկու տող ալ գրել.

Եղբայր իմ Ձեր վերջին նամակը զիս մխիթարել կուզե. և կ’ըսեք» «Մեկդի ձգե սա հիվանդ եմ ի գաղափարը մտքեդ և բոլորովին կ’բուժիս»։ Ա՜հ1 եղբայր իմ, կուրծիս տակ հրաբուխ բռնկած Է. կրակներ կեռան ու կ’այրեն զիս. Աս2 կրակը երկընկեց3 կրակին նման Է, որ չ’մարիր և չ’պիաի մարի, մինչև4 չսպառե ամեն ինչ.

Այո՛, ալ հիմա հավատացի5 թե կը’ծյուրի՜մ եղեր. գիտեմ թե ալ շատ չ’ապրիմ6 պիտի7. Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած Է աշխարհ միայն իր մահն ու իր8 թշվառությունը տեսնելու և զգալու համար.

չ’գիտեմ ինչ գրեմ. կ’զգամ շատ բայց գրելու դժվարություն մը կա. կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ։ Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարո՜ւմ9 մ’եմ10. քայքայում մ’եմ. գիտեմ այս տողերը վերջինն են և վերջինը11 պիտի լինին. սակայն սա տարտղնած12 ուշս13 ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը