Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը’սիրեմ. ես որ աշխարհի մեջ14 միայն երգերը շատ սիրեցի, կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա։ Կարափն իր վերջի շունչին15 իր16 էն ներդաշնակավոր ճիչը կ՚ արտասանե կ’ըսեն. թող ես ալ կարափին պես անցած ըլլամ աշխարհեն17։

Ձեր գրեր վերջին ատեններս ինձ մեծ սփոփանք և ախորժ նվիրեցին18 հազիվ տերևոց և ստվերաց տակ, հազիվ Յուս֊կյուտարա19 գեղեցիկ և հովասուն դաշտաց և մարդաց մեջ մեկ քանի զվարթ պտույտներ ըրինք և ահա կրկին անկա, ա՜լ անշուշտ չ’կանգնելու հուսահատությամբ։ Բայց դուք գրեցեք, եղբայր իմ. Ձեր խոսքեր սպունգնե՜ր են, վիշտերս կը’ծծեն. Այո՛ գիտեմ դուք բնավ տխըություն չ’եք սիրեր. և շատ անգամ տխրության գաղափարը ծնող կամ զարթուցանող առարկաներ չ’տեսնելու համար առանձին տեղերեն կերթաք, բայց իմ տխրությունս կ’սիրեք, զի բանաստեղծական է. Ա՜հ, քանի՜ քաղցր եկավ21 ինձ սա խոսքդ «Ավելի23 կ’սիրեմ24 ձեր ճակտի մելամախձոտ25 դալուկը դիտել26` քան թե գեղեցիկի մը այտին վարդերը27 կամ ճակտին ադամանդը28»։ Աշխարհի մեջ ապրեցա՜29 և ձեզի պես միայն ձայն մ’ը ըլլալ սիրեցի. Ձեզի պես երգել սիրեցի։ Ով որ երգ չունի կամ երգել չ’գիտեր, զգալու ներդաշնակության30, գեղեցկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չ’ունի։

Մարդուն նշանաբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Այո՛ եղբայր իմ խիստ ընտիր խոսեր էիք օր մ’ինձ թե «Երգը ոչ այլ ինչ է բայց եթե ձայներու31 ներդաշնակավոր32 փունջ մը.»։ Այո՜, ես ալ կ’ըսեմ,

«Երիտասարդ ըլլալ և33 երգե՜լ

Ծեր լինիլ34 և աղոթե՜լ»1)