Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունի պիտի3). Շահնազարս չափ պարտիս սիրել զՓանոսյան4) օր մ’ինձ ըսած էիր թեև թե` «Փանոսյան մեկ կողմով ինձ սկզբունք մ’է, ճշմարտություն մ’է, նա մեծ գործող մ’է»: Հոգ չէ նա զիս ալ նախատեց5). Հոգ չէ դուք էիք ինձ խրատողը թե Փանոսյան երբ կիրքի ելնե աչքին բիբն ալ լինի, Աստվածն անգամ իր առջև գա, կը’կոխե կանցնի կամ անգի՛ն գնա՛ կըսե. և այս ալ ամեն մարդու բնական է։ ՊԱՌԱԿՏՈՒՄի6), ՆՈՐԱՅՐԻ և ԱՐՄԵՆԱԿԻ վրեժն7) անշուշտ պիտի մոռնա58 զի գերեզմանեն անգին, բարկութեն վերջը59 ամեն ինչ ներողություն է։ Ներենք ու ներվինք, եղբա՛յր, սոքա օրհասականի մը վերջին մրմունջներն են. ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե60 և խղճես կախում և նկատում չունիմ:

Եղբայր ահա ես կ’իջնեմ կամ61 մոտ62 եմ63 իջնելու64 այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կ’ըսեն, արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անգին (Անշուշտ65 ահա թշվառ երիտասարդ մը որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ.)

Մեկ քանի պատառ թոլխթերու66 վրա արցունքոտ տողեր գրեր եմ8), անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի67։ Արդյոք Զարգարյանի68 հետ խոսեցար վերջի հեղինակած գործույս տպագրության համար9)։ Ուշս տարտղնած69 է եղբայր իմ։

Մահվան սպանդ մ’են. կ’երթամ առաջի կտրչիմ10), կը’հավատամ Աստուծո, կըհավատամ այն հանդերձյալ ապառնիին. ո՜վ որ կ’հավատա երջանիկն. Աշխարհի մեջ միայն անհավատն ապերջանիկ, հուսահատ և թշվառ է։ Թերևս բարեկամը կամ ընթերցողք զիս միստիգական կամ այլաբանական