Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զվարթ բնության այն կամարներն ծաղկահյուս,
20 Բույր, կայծ ու գեղ, նայվածք, ժըպիտ սիրուհվույս
Անուշ հովեր, արծաթ ալիք վըտակին
Ձեր հուրն սրտես պահ մը առնել չը կրցին.
Փառա՛ց օրեր, Ձեզ մոռնա՜լ...
Երբե՜ք, պատրույգ մ՚ըլլալ այլ Ձեզ, ու լույս տար

25 Արշալույսին տժգույն աստղեր երբ փալփլին,
Գողտըր գեղգեղ վարդակարոտ բուլբուլին,
Բնության դաշնակը, ո՜հ չ՚են կրնար նվաճեր
Ձեր հառաչներն որով մռընչեն նոճիներ.
Սև՜ սև՜ օրեր, Ձեզ մոռնա՜լ․․․
30 Երբե՜ք, արյուն մ’ըլլալ և Ձեզ կարմի՜ր տալ։

Թերևս ծպտին Մասյաց մըթին սարերը,
Կամ արտասվին Սիպերիո սառերը,
Բայց սև հոգիք ու սև ճանկեր չ՚են կրնար
Խեղդել իմ ձայնս, փշրել փըշոտ իմ քնար.
35 Արդարությո՜ւն, քեզ մոռնա՜ լ,
Երբե՛ք, այլ սուր մ՚ըլլար սրտեր քեզ մուտ տալ։

Մինչ ց’ե՞րբ գոչեմ, ձայնըս մեկը չը լըսեր,
Հայն յուր ժանգոտ շղթան երբե՜ք չը սարսեր...
Վայրկյան մ՚ինձ հետ դեռ իրավունք չ՚թոթովեր,
40 Հայն զիս ծաղրերց և ձայն մը զ՚իս չը թովեց.
...Դեռ կը գոչեմ Ձեզ, Հայե՜ր,
Որ դամբանիս մեջ չը լըսեմ Ձեր վայեր։