Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<1871>

<ԴԱՄԲԱՆԱԿԱՆ>

Մեծարգո′ հանդիսականք.

Կ՞աղաչեմ, կեցիք² քիչ մ՝ալ, դեռ մի զատվիք այն սգալի դագաղեն, որուն տժգույն ճամփորդը հանդարտությամբ լսեց իր բարեկամաց հառաչանքը։ Լսեցեք և դուք ուրեմն իր կենաց վսեմ արձագանքը, զոր ինքը բարեկամի մը անկեղծ սիրտը փոխադրեց. լսեցեք իր մեծ հիշատակը հռչակող մտերմի մը տկար³ ձայնը, որ կը հանդգնի թնդացնել4 գերեզմանի մը ահարկու կամարը։

Մեռավ մեր սխրալի5 բարեկամը, Վարդան Լութֆյան. մեռավ երկրի վրա, գերեզմանաց անշունչ մարմարիոնեն ավելի, որ կը քրտնի, մեռավ այն ծաղկեն ավելի, որ տարվե տարի կը վերածնի. մեռավ նա, ցամքեցավ քսաներորդ գարնանը մեջ։ Բայց հիմա՞ լանք։ Մենք մեծ սխալ մը կը գործենք, զոր միշտ պիտի կրկնեմ, ծնող մարդուն վրա լալու տեղ մեռնող մարդուն վրա կուլանք7, մինչդեռ նա վշտալի8 անդունդի9 մեջ կը ծնի և երանության կատարը կը մեռնի։ Չըսենք թե տիեզերք Աստուծո մը ծաղրն է․ երբեք, տիեզերք հոգիներու բովն է10։

Վարդան Լութֆյան անոնցմե էր, որոնք միշտ իրենց կենաց11