Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ՊԱՏԱՌԻԿՆԵՐ>

1. ՊԻՏԻ ՄԵՌՆԻՄ ԵՍ

Ինո՞ւ մռնչեք, նոճիք սևագես,
Պիտի մե՜ռնիմ ես․
Սիրելիքս բոլոր խույս տվին քովես,
Պիտի մե՜ռնիմ ես․
Տխուր գերեզման, ո՜րչափ ինձ մոտ ես,
Պիտի մե՜ռնիմ ես։


2. * * *

Ես մեռնիմ նե, մի՛ գար, մի՛ լար իմ տապան,

Հողը, լեռը, սարը, ձորը զիս կողբան։