Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրական հազվագյուտ գանձեր ըլլալով իրավամբ արժանի են ի լույս ընծայվելու: Զայս տեսնելով Սկյուտարի Ընթերցասիրաց ընկերությունը կը փութա այսօր բարեհիշատակ հեղինակին գործքերը հրատարակելու և հրատարակության արդյամբը նորա դամբանին վրա շիրիմ մը կանգնելու կրկնակի նպատակավ մասնաժողով մը կազմել՝ 14 անդամե բաղկացյալ, որոց մեջ գանձապահ ընտրված է Բեթրաք Էֆենտի էսմերյան։

Ամբողջ գործերը, որ տասնեն ավելի արձակ և ոտանավոր, թատերական և քնարերգական հեղինակություններե կը բաղկանան, առնվազն 500 երես ութածալ հատորո մը մեջ պիտի ամփոփին, որո հրատարակությունը լրանալեն հետո պիտի վաճառվի 11/4 արծաթ մեճիտի։

Մասնաժողովն սկսած է արդեն ձեռագիրներն հավաքել և հրատարակության գործին ձեռնարկել, զոր փութացնելու համար բաժանորդագրության տոմսակներ հանած է ի գին մեկ մեճիտ» («Մասիս», 1872, 12 փետրվար, թիվ 1201):

Գ. Չոպանյանն ընտրվում է հրատարակիչ մասնաժողովի ատենապետ, իսկ անդամների թվում վերը հիշված Բ. էսմերյանից բացի եղել են նաև Ավետիս Գոռանյանը, Թովմաս Ավետիսյանը, Սիմոն Ֆելեկյանը, Հովհաննես Ճանֆեսճյանը («Ընդարձակ կենսագրություն...», էջ 141)։

Գրողի ձեռագրերը հանձնվում են Գ. Չոպանյանին։ Սակայն մասնաժողովը որոշում է, թե Դուրյանի երկերը խմբագրելու կարիք են զգում, ուստի տաղերի» խմբագրումը վստահվում է գրաբարի ուսուցիչ, բանաստեղծ ու խմբագիր Սիմոն Ֆելեկյանին (1835—1904), իսկ թատրերգություններինը՝ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանին («Արևելք» լրագիր, Կ. Պոլիս, 9 դեկտեմբեր, 1892, թիվ 2667, տե՜ս նաև «Դուրյանի կյանքը...», էջ 83)։

Դուրյանի առաջին ժողովածուն «Տաղք և թատրերգությունք» խորագրով լույս է տեսնում 1872-ի կեսերին («Մասիս», 1872, 6 հուլիս, թիվ 1258, «Մամուլ» հանդես, Կ. Պոլիս, 1872, 5 հուլիս, թիվ 212, էջ 48) և, համաձայն Տիգրան Արփիարյանի վկայության, արագորեն սպառվում («Մասիս» հանդես, Կ. Պոլիս. 1892, թիվ 3966, էջ 176)։

Գրեթե երկու տասնամյակ անց միայն լայնորեն հայտնի դարձավ, որ Պ. Դուրյանի անդրանիկ ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծություններն աղավաղված են։ Առաջինն այդ մասին հայտնեց Հրազդանը (Արփ. Արներն)։ նա Բարոյական խրատներ» քրոնիկում խոսելով բարոյականության