Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվամբ գործվող «գրական ոճիրների» մասին, գրում էր. «Մեր հայկաբաններեն մին՝ պ. Սիմոն Ֆելեկյան անցյալ օր մեկ բարեկամիս կը պատմե հետևյալը.

— Դուրյանին ոտանավորները երբ պիտի տպագրեին, կըսև, ինձի բերին, որ մեյ մը աչքե անցընեմ։ Էֆենտիմ տեսա, թե մեջը շատ մը փոխելու բաներ կան, անբարոյական տողեր կան, ամենքը վերցուցի, շինեցի, շտկեցի, կոկեցի, շնորհքով բան մը ըրի, որ երես կը ճերմկցնե, թե՛ հանգուցյալին պատիվ կը բերե, թե՜ գրականության։

...Հանուն բարոյականի Դուրյան Ֆելեկյանեն սրբագրվեր է, այսինքն սրբապղծվեր է»,— եզրակացնում էր քրոնիկագիրը («Հայրենիք», լրագիր,Կ. Պոլիս, 28 սեպտեմբեր, 1891, թիվ 45)։

Ավելի ուշ, նախ Բ. էքսերճյանը 1892-ին («Արևելք», թիվ 2667) ապա և գրողի կրտսեր եղբայր Ադրիպպաս Դուրյանը 1930֊ին հրատարակության հանձնեցին Պ. Դուրյանի ավագ եղբոր՝ Հարություն Դուրյանի նամակը, որով նա ժամանակին բողոքել է աղավաղումների դեմ։ Նկատի ունենալով այդ նամակի կարևորությունը, այն մեջ ենք բերում ամբողջությամբ՝ արտատպելով Երուսաղեմի «Սիոն» հանդեսից (1930, թիվ 4—5, էջ 150—151)։

Բաղոք մը

Մեկ քանի շաբաթե ի վեր լուր կա, թե Պ. Դուրյանի երկասիրությանց մեջ, հրատարակիչ Մասնաժողովո կողմանե, հեղինակին ոգվույն և ճաշակին հակառակ սրբագրությունք և փոփոխությունք ներմուծած են։ Առաջին անգամ սույն տարաձայնությունք ինձ անհավատալի թվեցան, և սաչափ միայն կը համարձակեի հավատալ, թե թերևս այն երկասիրությանց մեջ տառասխալներ սպրած ըլլային, որ հեղինակ մը յուր կենդանությանը, եթե տպագրել ուզե, հարկավ ուշադիր կլլար։ Սկյուտարի Ընթերցասիրաց Ընկերությունը հեղինակին երկասիրությունքը հրատարակելու փափագը ցույց տվավ, ես ալ հավանություն տվի, և հավաքված գրությունքը պ. Գ. Չոպանյանի անձնական ստորագրությամբը նորա հանձնեցի։ Հանգուցելույն թաղմանեն ութ օր ետքը Ընկերությունս յուր ընթերցարանը գումարում մ՚ ըրավ, ուր ներկա չգտնվեցա բանավոր պատճառավ մը. սույն ժողովն 14 անդամներե բաղկացյալ Մասնաժողով մ՝ էր ընտրեր երկասիրությանց հրատարակմանը