Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգնում են նաև գրողի ծանոթները, մտերիմները։ Էքսերճյանը մտադիր էր ժողովածուում տաղերից, թատերախաղերից, նամակներից ու Վարդան Լութֆյանի հիշատակին արտասանված դամբանականից բացի տպագրել նաև Դուրյանի հոդվածները, թարգմանությունները և այլ նյութեր ու այդ նպատակով մամուլի միջոցով դիմում է անում (Արևելք», 1892, 5 մարտ, թիվ 2434, 28 հունիս, թիվ 2523)։

Այս լայն նախապատրաստական աշխատանքը ավարտվում Է նրանով,. որ Բ. Էքսերճյանը 1892-ին հրատարակում է Դուրյանի «Տաղք և թատրերգությունք, նամականի, դամբանական, տապանագիր» ժողովածուն, ուր տեղ են գտնում 35 տաղ (այդ թվում հինգն անտիպ), երկու տպված թատերախաղ, 13 նամակ և Վ. Լութֆյանի դամբանականը։

Ինչ-ինչ պատճառներով էքսերճյանը չի կարողացել օգտագործել իր ժողովակ բոլոր նյութերը։ Այդ պատճառներից կարևորագույնը դաժան գրաքննությունն էր։ Հր. Աճառյանը վկայում է, որ 90-ական թվականներին Դուրյանի 1872-ի ժողովածուն «սաստիկ արգելված» էր (Հր. Աճառյան, Կյանքիս հուշերից, Երևան, 1967, էջ 107)։ Ահա թե ինչու նոր ժողովածուից դուրս մնացին քաղաքական, հայրենասիրական ու սոցիալական բովանդակությամբ տաղերը, պատմական ողբերգությունները։ Այս հանգամանքը ժամանակին նկատել է ժողովածուի պետերբուրգյան գրախոս «Առյուծը», «Վաղամեռ բանաստեղծին շատ մի սիրուն ոտանավորները և թատրերգությանց շատերը դուրս ձգվեցան այս գործեն երբ վնասակար» «րԱրաքս» հանդես, 1893, գիրք Բ, էջ 117)։

Դուրյանի Երկերի երկրորդ ժողովածուի մասին չափազանց խիստ արտահայտվեց երիտասարդ Արշակ Չոպանյանը։ Ժողովածուի առաջին երեք մամուլներում հրատարակված տաղերի կապակցությամբ նա հանդես եկավ «Դուրյանի նոր տպագրության առթիվ» գրախոսականով։ Անելով մի շարք ճիշտ դիտողություններ (ժամանակագրական սկզբունքի անտեսում, կետադրական «անթիվ» անճշտություններ, վանկուբառային սխալներ և այլն), Չոպանյանն ըստ էության սույն հրատարակությունը համարում էր արատավոր («Հայրենիք», 1892, 19 սեպտեմբեր, թիվ 246)։ Իր բոլոր թերություններով հանդերձ էքսերճյանի հրատարակությունը նախորդից անհամեմատ բարձը էր, քանի որ առաջին անգամ Դուրյանի տաղերը հիմնականում

14— Պետրոս Դուրրսս