Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. ՍԻՐԵՑԵ՞Ք Զ՝ՄԻՄՅԱՆՍ

Վարդակարմիր Գողգոթային վեհ գագաթ
Միշտ փալփըլող, սիրո անշե՛ջ ճառագայթ,
Դեռ կըսպասե՞ս թափել սրտից քու սըլաք.
Զ՚ո՞վ կը հըսկես, վիհ և անդո՞ւնդ, թե կըմախք.
5 Ո՞ր սև ժայռից մեջ մարեցավ այն բեկբեկ
Բարբառն վըսեմ, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»։

Ծածկե ամպով կարմիր կողերդ, Գողգոթա՛,
Եվ թող խայտան ցավոտ ոսկերք սև Հուդա .․․:
Ժանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ,
10 Նոր կրոնին հետ արյան հեղեղն առավ քայլ...
Թնդանոթին առջի բոմբյունն խեղդեր սեգ
Զհագագըն քաղցր, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»։

Մարդազոհով Վատիկանի մըխացին
Ծխնելույզքր, կամարքը փա՜ռք» գոռացին,
15 Փոխ-Քրիստոսք խաչն ըրին դաստակ կացինի՝
Սև դրոշ մը ատելության արյունի․
Դարուց մոխրեն կամ ամպերեն հուսա հեք
Ջրեյալն լըսելէ թե ըզմիմյանս սիրեցե՛ք»։