Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատաարակվեցին ըստ հեղինակային բնագրերի (տողատակում մեծ մասամբ ցույց էին տրված Ֆելեկյանի աղավաղումները)։

էքսերճյանին հայտնի են եղել Դուրյանի շատ հեղինակություններ։ Այլև-այլ առիթներով նա հաստատում է, որ գրողի 1869—1871 թվականների ըստեղծագործությունները «երեք հատորներ կը գրավեն, որոց առաջին հատորն հրատարակված է (խոսքը 1893-ի ժողովածուի մասին է— Ա. Շ.), ի բաց առյալ յուր կենսագրականն», որ մնացած գործերն «կրնան երկու հատոր կազմել քսանական ֆորմայե բաղկացյալ» («Ընդարձակ կենսագրություն...», էջ 13 և 94, «Արևելք», 1894, 30 ապրիլ, թիվ 3069)։

Արդյոք այս նյութերի մեջ նա մտցնո՞ւմ էր նաև ֆրանսերենից կատարած Դուրյանի այն ութ թատերախաղերի և «La jeune fille» («Ջահել աղջիկ») բանաստեղծության թարգմանությունները, Տաճատ Lութֆյանի և Սիմոն Ֆելեկյանի մոտ եղած «գրվածքները», Որդիկ էֆենտիի ընտանիքում ուսուցիչ եղած ժամանակ գրած հարսանյաց ճառը և այլ երկեր, որոնց մասին հրապարակային հարցում է արել մամուլում («Արևելք», 1892, թիվ 2523)։ Առավել հավանական է, որ էքսերճյանը խոսել է իր ձեռքի տակ եղած գործերի մասին, որոնք նա չի կարողացել (կամ չի ցանկացել) օգտագործել։ Ավելորդ չէ նկատել, որ դարասկզբի մամուլում երևացած մի տեղեկության համաձայն «Տ. Հմայակ քահանա էքսերճյան (նա քահանա էր ձեռնադրվել 1893-ի հուլիսին— Ա. Շ.) ․․․ձեռնարկած է նոր հատորի մը պատրաստության, Մոռցված էջեր, որուն մեջ պիտի ամփոփվին Դուրյանի կարգ մը անտիպ ձեռագիրները...» («Մասիս», 1900, թիվ 14, էջ 216)։ Այդ հրատարակությունը գլուխ չի եկել։ Փաստ է սակայն, որ էքսերճյանն իր տրամադրության տակ է ունեցել Դուրյանի գործերից։ Սփյուռքահայ լրագրող և հասարակական գործիչ Խաչիկ Ամիրյանի (այժմ Երևանի համալսարանի արևելագիտական ֆակուլտետի դասախոս) Պետրոս Դուրյանին նվիրված հոդվածում կա հետնյալ կարևոր տեղեկությունը. «Ի ձեռին ունիմ իսթանպոլահայ գրագետ Վ. Ս. Ծովակի կողմե ինծի տրամադրված և Բարսեղ էքսերճյանի կողմե ընդօրինակված տետրակ մը.․.» («Լուսաղբյուր» հանդես, Փարիզ, 1953, հոկտեմբեր, թիվ 14, էջ 51—52)։ Հնարավոր է, որ այս տետրակը ընդգրկում է հենց այն նյութերը, որոնք պատրաստել և հրատարակել է Բ. էքսերճյանը։ Առայժմ այդ տետրակի ճակատագիրը նույնպես անհայտ է։