Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

21. Տաղեր. կազմեց, առաջաբանը, բառարանը և ծանոթագրությունները գրեց Վաղարշակ Նորենցը, Երևան, 1967։

22. Տաղք, փորձ մը բնագրային վերականգնումի, հրատարակեց Արա Գալայճյան, [Երուսաղեմի, 1967։ 23.

Նամականի Պետրոս Դուրյանի, հրատարակեց Արա Գալայճյան, Երուսաղեմ, 1968։

Ինքնագրերի խնդիրը: Պետրոս Դուրյանի ինքնագրերի հավաքմամբ զբաղվել են նրա հարազատները և ամենից առաջ Ե. Դուրյանը։ Վերջինս եղբոր գործերը միշտ Էլ պահել Է իր մոտ՝ Կ. Պոլսում, Արմաշում և այլուր, իսկ 1921-ից, երբ ընտրվել Է Երուսաղեմի պատրիարք, տարել Է այնտեղ։ Մի շարք հավաստի տեղեկություններ ցույց են տալիս, որ Դուրյանի ինքնագրերը գտնվում են Երուսաղեմի ս. Հակոբյանց վանքում։ Այսպես, Ա. Չոպանյանը այլևայլ առիթներով հոզելով Պ. Դուրյանի գործերի «քննական խնամյալ հրատարակության» Անգիրը «Անահիտ» հանդեսի (Փարիզ) քրոնիկներից մեկում (1932 —1933, թիվ 5 — 6, էջ 213) գրել Է. «Ե՞րբ լույս պիտի տեսնե Պետրոս Դուրյանի «Ամբողջական գործը», զոր կրնա միայն հրատարակել Երուսաղեմի Միաբանությունը, որուն մոտ կը գտնվին Պետրոսի բոլոր ձեռագրերը»։ Նույնն Է պնդել նա հետագա տարիներին (տես «Անահիտ», 1939, թիվ 1—2, Էջ 60—61, 1947, թիվ 2, Էջ 58—59), ինչպես և «Պետրոս Դուրյանի կյանքը և գործը» վերամշակված աշխատության առաջաբանում (Էջ 12)։ Հակոբ Օշականը վկայում Է. «Տեսա իր (Պ. Դուրյանի — Ա. Ն.) ձեռագիրներու տետրակը Դուրյան սրբազանեն Մեսրոպ սրբազանի (խոսքը պատրիարք Մ. Նշանյանի մասին Է— Ս. Շ.) անցած» («Համապատկեր արևմտահայ գրականության», երկրորդ հ., Երուսաղեմ, 1953, Էջ 313)։ Իսկ սփյուռքահայ մտավորական Սիմոն Սիմոնյանը «ճանապարհ և ճշմարտություն» ուղերգրություններում հայտնում Է, որ ինքը Երուսաղեմի հիշյալ վանքում տեսել Է Պ. Դուրյանի «գրական խառնակյալ արխիվը» և տալիս Է դրա նկարագրությունը («Սփյուռք», շաբաթաթերթ, Բեյրութ, 1959, սեպտեմբեր 19, թիվ 32, Էջ 3)։ Վերջապես Արա Գալայճյանի հրատարակությունը ևս հաստատում Է, որ Պ. Դուրյանի ինքնագրերը այժմ Էլ պահվում են Երուսաղեմի պատրիարքարանում (Տ, Էջ Է)