Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տ Ա Ղ Ե Ր

Պետրոս Դուրյանը երազում էր իր երկերը, հատկապես բանաստեղծությունները, հրատարակված տեսնել։ Փաստերը ցույց են տալիս, որ նա տպագրության է պատրաստել իր քերթվածների գրքույկը և նույնիսկ ձևավորել այն։ Այդ ձևավորման վերարտադրությունը առաջինը հրատարակեց Թեոդիկը «Ամենուն տարեցույցյ»-ի 1914-ի հատորում՝ հետևյալ վկայությամբ. «Պետրոս Դուրյան ինք իր ձեռքով գծած է սույն զարդանկարն իր ձեռագիր տետրակին ետևը» (էջ 19։ Տե՛ս նաև Վ. Թերզիբաշյան, Պետրոս Դուրյան, երևան, 1959, էջ 187 և Երուսաղեմի հրատարակությունը)։ Դատելով այդ զարդանկարից, Դուրյանը մտադիր է եղել իր գրքույկը լույս ընծայել «Տաղք» խորագրով։ Այս իմաստով 1872 և 1893-ի ժողովածուների կազմողները հարազատ են մնացել հեղինակին՝ պահպանելով նրա ընտրած վերնագիրը։

Դուրյանը բանաստեղծություններ գրել է դպրոցական նստարանից։ Հայտնի է, որ նախապես նրա ազգանունը եղել է Զըմպայան և միայն հետագայում է, որ փոխել է Դուրյանի: Ա. Չոպանյանին գրած 1892-ի դեկտեմբերի 2-ի նամակում Ե. Դուրյանը հաստատում է. «Դուրյանն ունե տղայական գրվածքներ, որոնց վրա դեռ Զըմպայանը կը ստորագրե 1867-են առաջ (ԲԵՀ, 1967, № 1, էջ 171)։ Սրանից կարելի է հետևեցնել, թե Ե․ Դուրյանին ծանոթ են եղել եղբոր «տղայական գրվածքները»։ էքսերճյանը հայտնում է, որ Պետրոսի ազգական և ընկեր Հովհաննես Ճանֆեսճյանն ունեցել է Դուրյանի «թուղթերն ու անտիպ գործերեն մաս մը», որոնցից ինքը չի կարողացել օգտվել, քանի որ հանձնված են եղել Ա. Չոպանյանին («Արևելք», 1892, 28 սեպտեմբեր, թիվ 2603)։ Իսկ Ճանֆեսճյանի մոտ, ինչպես երևում է Չոպանյանի ուսումնասիրությունից, գրողին վերագրվող (տղայական սիրավեպի մը» առաջին մասից և անխորագիր բանաստեղծությունից («Գարնանային կենացս մեջ), բացի եղել են նաև երգիծական ոտանավորների. որոնք կորել են («Դուրյանի կյանքը․․․», էջ 42, 158)։

Ճանֆեսճյանն ունեցել է Դուրյանի ուրիշ ձեռագրեր ևս։ Ա. Չոպանյանի արխիվում մեր ուշադրությունը գրավեց Լևոն Թութունճյանի 1926-ի հուլիսի 9-ին լոգանից դրած նամակը։ Այստեղ նա Չոպանյանին է ներկայացնում պոլսեցի իր մի ծանոթի՝ Մկրտիչ Փափագլանի խնդըանքը Դուրյանի «յոթ