Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմուշներից, սրպսգրված գործեր են, որոնք Դուրյանը, ըստ երևույթին, հարկ է համարել նվիրել Հ. Ճանֆեսճյանին:

1867-ին, էրբ Պ. Դուրյանը ծառայում էր սեղանավոր Մարտիկ աղայի մոտ, նույնպես գրել է բանաստեղծություններ։ Այս առթիվ Չոպանյանը պատժում է. «Նամակի կապույտ բարակ թուղթ մը ձեռքս անցավ, ծայրերր փեթռված, որուն վրա Պետրոսի մեկ ոտանավորին երկուքուկես տունը մնացած էր, գրված «Ի Մեծ Նոր Խան», ինչպես նշանակված էր տակը» «Դուրյանի կյանքը...», էջ 32)։ «Վարդ և Շուշան» թատերախաղի բեմադրության՛ 1869-ի փետրվարի 22-ի ազդի վրա հիշված է եղել «Հիշատակ» խորագրով մի բանաստեղծություն, որի արտասանությամբ հանդես է եկել ՎերգինԽ Գարագաշյանը («Մամուլ», 1869, 22 փետրվար, թիվ 3, էջ 24)։

Դուրյանը վաղ շրջանի բանաստեղծություններին կարևորություե չի տվել և չի մտցրել իր կազմած ձեռագիր տետրում։ Այդ մասին ուղղակի հիշատակում է Հակոբ Օջականր. «Տեսա իր ձեռագիրներու տետրակը... Անկնիք, մռայլ դիր մը։ Թուղթին հասարակությունն իսկ սրտաճմլիկ էր այդ տետրակին վրա։ Փնտրեցի իր սկսնակի էջերը, որոնք կը պակսին։ Թվականով մը մասնավորված բանաստեղծություններեն ամենեն կանուխը կը կրեր 1867-ը. ան որ «Իցի՜վ թե» վերնա դիրը կը կրե» («Համապատկեր արևմտահայ գրականությանը, երկրորդ հ., էջ 313)։

Ա,. Չոպանյանի արխիվի նյութերից երևում է, որ Դուրյանը երկու անգամ առանձին տետրեր ում արտագրել է իր բանաստեղծությունները։ Արխիվում կա թղթի մի ուղղանկյուն պատաափկ, որի մի երեսին սև թանաքով գրված է.

Տ Ա Ղ Ք.

Պ. ԴՈՒՐՅԱՆ

1 8 7 1

Իսկ մյուս երեսին կարդում ենք. «Երկրորդ տետրակին մեջ կողքը բացածիդ պես առաջին թուղթին վրա դրված է միայն ինչ-որ տեսար այս թուղթին կոնակը միևնույն գրերով, միննույն մեծությամբ: