Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28. Սև՜ Սև՜ (1871)։

29, Առ Մայիս (1871)։

30. Մանիշակ (1871)։

31. Իմ Հանգիստը (1871)։

32. Նոր Սև Օրեր (1871)։

33. Իմ Ցավը (1871)։

34. Նվեր Հիշատակի Առ Պ. Հ․ Ճ.[անֆեսճյան], Հո՜ւչք (1871)։

35. Ի Գերեզմանն [ամենասիրելվո] Վ. Լութֆյանի. Հեծեծունք (1871)։

36. Իմ Մահը (1871)։

37. Ի՜նչ Կըսեն (1871)։

Այս ցանկից հետո Ե. Դուրյանը նկատում Է. «Հայտնի կերևի, թե քերթողն 1871 տարվույն մեջ յուր բոլոր քերթվածներն ալքի անցուցած, սրփագրած և ըստ այժմ օրինակված Է» (ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր)։

Պատրաստելով իր ուսումնասիրության երկրորդ հրատարակությունը, Ա. Չոպանյանը մեջ Է բերել սույն ցանկը, կատարելով այսպիսի մի հավելում. «38 Անտիտդոս քերթվածի մը Ա մասը (Երեկոյան բալն կը սուլար բադիլ խավ). ներքևը բանաստեղծին ձեռքով գրված՝ հիվանդությանս պատճառավ ընդհատված, անթվական, անշուշտ 1871-ի վերջերը» («Դուրյանի կյանքը...», Էջ 183)։

Այս լրացումը, ինչպես կտեսնենք, արված Է՝ հիմք ընդունելով իր ձեռքի տակ եղած մեկ այլ ցանկ։

Ե. Դուրյանն այս փաստաթղթում անհրաժեշտ Է համարել խոսել միայն «գլխավոր սրբագրությունք» կրած երկու քերթվածի («սիրեցի քեզ» և «Ներա հետ») մասին միայն, իսկ մյուսների առթիվ նշել Է. «Մնացյալ սրբագրությունքն բավական աննշան փոփոխություններ են, ավելորդ համարեցի նշանակել զայնս» (ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր)։ Սա, ինչպես երևում Է, չի գոհացրել Չոպանյանին և նա դիմել Է Ղալաթիայի կեդրոնական վարժարանի իր երբեմնի դասընկեր Մաքուստ Միհրդատյանցին, որ մաթեմատիկայի ուսուցիչ Էր Արմաշի դպրևանքում։ Չոպանյանը նրանից խնդրել է ոչ միայն Ե. Դուրյանից կենսագրական անհրաժեշտ տեղեկություններ իմանալ, այլև օրմատնանիշ ըներ Պետրոսի բանաստեղծությանց մեջ Սիմոն Ֆելեկյանի մտցուցած ձախավեր «սրբագրություն»-ները»։ Մ. Միհրդատյանցը նաև «նշանակած է այն սրբագրությունները, զոր ինքն իսկ Պետրոս կատարած Է