Տնանկին դամբանը կ՚անհետի ոտնակոխ, 20
Տընակին մեջ մարի առկայծ կանթեղն հող,
Այն մութին մեջ նոթի տըղեկք կը հեծեն,
Դդյակըն խրախ մինչև լույս ջահք կը հյուծեն,
Հարուստին կառք ժխորով կ՚անցնի սըրարշավ,
Հեքին դագաղն իր գերեզմանն լուռ իջավ․.․:
Գեթսեմանին իջնող հրեշտակն դալկահար,
Որ գեղ, ծաղիկ, արցունք ու փառք չր ճանչնար՝
Նորա ցուրտ գոգն աղքատը սոսկ կըսփոփի․
Ճոխն ու տընանկ պատանին մեջ կ՚ըլլան մի..
Կայծակնաթև թե մըռընչեն մրըրիկներ
Թե «սիրեցե՛ք ղ՛իրար», հեքն հոս չեն սիրեր: