Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բրցված այն երկու թուղթերը, որոնք քու քովդ են եղեր, և Հայր Սուրբը (Ե. Դուրյանը — Ա. Շ.) կը հիշեցնե քեզ, որ զանոնք ալ չը կորսընցնես»։ Եվ ապա. «Զատ թուղթին վրա գրված է հիվանդությանը պատճառավ ընդհատված քերթվածը (Ա.) անթվական»:

Նախ, ի՞նչ «երկու թուղթերի» մասին է խոսքը։ Անկասկած, ցանկում չթվարկված երեք տաղերից երկուսի («Իմ մահը» և «Ի՜նչ կըսեն»)։ Դա հաստատվում է Ե. Դուրյանի 1894-ի մարտի 23-ի Արմաշից Ա. Չոպանյանին ուղղած նամակով։ Այս նամակը տպագրված է «Հայրենիք» լրագրի 1895-ի հունվարի 15-ի համարում, ինչպես նաև Ա. Չոպանյանի գրքի առաջին հրատարակությունում։ Նամակի բնագրում կա մի հետգրություն («Հ. դ.»), որը չի հրատարակվել, բայց հենց այդ հատվածն Է լույս սփռում հետաքրքրող խնդրի վրա։ Այդտեղ կարդում ենք. «Դուրյանի «Ի՜նչ կըսեն» քերթվածին ձեռագիրն խնդրած Էիք. «Իմ մահն» ալ անոր հետ զրկեցի Ձեզ։ Պ. Մաքսուտ Միհրդատյանցի ձեռամբ զանոնք ետ դարձնելն հետո անցյալ ամառ Դավիթ Խաչիկյանի հանձնեցի բնագիր թուղթերն Ձեզի տալու համար։ Եթե Ձեզի չէ տված, ուրեմն յուր քով կմնան։ Իրմե ուղղակի պահանջեցեք զանոնք» (ԳԱԹ, ԱՉՖ, № 1740)։ Այսպիսով, ցանկից դուրս մնացած «երկու թուղթերն» են «Իմ մահը» և «Ի՜նչ կըսեն»-ը։ Գալով «Իմ հանգիստը» բանաստեղծությանը, ապա դա, հավանաբար, մեխանիկորեն Է դուրս մնացել։ Այս երկու բանաստեղծությունը, ինչպես նաև «Ա.» («Երեկոյան բալն կը սողար...») անավարտ տաղը գրվել են ավելի ուշ՝ երկրորդ տետրը կազմելուց հետո, այդ պատճառով Էլ Դուրյանը չի հասցրել դրանք օրինակել և մնացել են առանձին թղթերի վրա։

Մեր ասածը հաստատվում է նաև Ա. Գալայճյանի բերած Բ տետրակի ցանկով։ Այստեղ ես նույն հաջորդականությամբ հիշված են Ե. Դուրյանի թվարկած բոլոր տաղերը, որտեղ վերջին, 36-րդ տաղն է «Ա.»-ն հրատարակչի ծանոթությամբ. «(Տետրակեն անջատ՝ առանձին թուղթի վրա)» (Տ, էջ ԺԱ)։ Իսկ «Ի՜նչ կըսեն» և «Իմ մահը» քերթվածները, որոնք Ե. Դուրյանի ցանկում գրավում են 36—37 տեղերը, Ա. Գալայճյանի ցանկում տեղ չեն գտել այն պարզ պատճառով, որ (ինչպես արդեն տեսանք ժամանակին) դրանք հանձնվել են Ա. Չոպանյանին և, հավանաբար, կորել են։ Երուսաղեմում պահվող Բ տետրակի ցանկում պակասում են նաև 19 և 20 էջերը, որոնք պարունակում են «Նայվածք մը» տաղի վերջին տունը, «Նվադ է տարեդարձի