Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձի Ազգային սահմանադրության» բանաստեղծությունն ամբողջությամբ և «Հծծյունք»-ի առաջին և երկրորդ տները (Տ, էջ ԺԱ)։

Դուրյանի տաղերի Ա տետրակի մասին հանգամանալի տեղեկություններ ենք գտնում երուսաղեմյան հրատարակության առաջաբանում։ Ըստ Ա․ Գալայճյանի՝ այդ տետրակում առանց «Սիրեցի քեզ» ու «Ջոնիկք» բանաստեղծությունների տարբերակների, զետեղված է 29 տաղ և խորագրված է «Պ․ Դուրյան. Տետր առաջին. 1871»։ Վերջին երեսի վրա էլ կա այն զարդանկարը, որի մասին խոսք եղավ վերևում։ Հրատարակիչը բերում է այդ տետրակի տաղերի ցանկը՝ փակագծերում տալով որոշ ծանոթություններ (Տ, էջ է և ԺԱ).

1․ Իղձք Հայրենասիրի 2. Uիրեցե՛ք Զմիմյանս 2ր․ Սիրեցի քեզ (Ջնջված հեղինակին կողմե. տարբերակ թիվ 16 ի) 3․ Պետք է Մեռնի՜լ 4. Յընտրումն Պատրիարքական Ամեն. Հայրիկին 5․ Ի Դիմավորություն Ամեն. Հայրիկին 6. Հայրիկն Հայոց 7․ Երգ Պատերազմի Վարդանանց 8. Առ Կույսն 9. Վիշտք Հայուն 10. Կույսն Լքյալ 11. Նյավածք Մի 12. Նվագ է Տարեդարձի Ազգային Սանմանադրության 13. Հծծյունք 13բ. Ձոնիկ (Ջնջված հեղինակին կողմե. տարբերակ թիվ 22֊ի) 14. Մանուկն Առ Խաչ 15. Իցի՜վ Թե 16. Սիրեցի՜ Քեզ 17. Սիրել 18. Դրժել 19. Լընտկ 20. Թրքուհին