Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

21. Գիշեր Մի։ 22. Տոնիկք 23. Նե 24. Առ Մայիս 25. Առաջին Կասկածք 26․ Վերոգրյալ Տաղեն Օր Մը Վերջը 27. Զնե Պաշտեմ 28. Կոկոն-Ծաղկունք Կույսին 29. Սև՜, Սև՜

Գալով Բ տետրակին՝ Ա. Գալայճյանը ևս հաստատում է, որ այն խորագրված է «Տաղք. Պ. Դուրյան. 1871»։

Հենց այս տետրակի վրա է, որ Ս. Ֆելեկյանը մտցրել է իր ուղղումները. որոնք արված են «տարբեր գույն մելանով և երբեմն մատիտով։ Իր մեթոտը եղած է «սրբագրելի» բառին վրայեն բարակ գիծ մը քաշել և տողերուն միջև գտնվող ազատ միջոցին վրան ավելցնել «սրբագրությունը» (Տ, էջ է)։

Սկսած անցյալ դարի 90-ական թվականներից Պ. Դուրյանի տաղերը թարգմանվել են այլ լեզուների (ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, իսպաներեն, ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, ոումիներեն)։


1. («ԳԱՐՆԱՆՍՅԻՆ ԿԵՆԱՑԸՍ ՄԵՋ»)

(էջ 11)

Ինքնագիրը գտնվել Է Հ. Ճանֆեսճյանի մոտ, հայտնի չէ՝ պահպանվե՞լ է, թե ոչ։ Բանաստեղծության ընդօրինակումը Ա. Չոպանյանի ձեռքով տե՛ս ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր։

Առաջին անգամ տպագրվել է 1894-ին, Ա. Չոպանյանի «Պետրոս Դուրյան» ուսումնասիրությունում (Թիֆլիս, էջ 23—24), ապա զետեղվել է 1918, 1926, 1940, 1945 (Վենետիկ), 1952 և 1959-ի ժողովածուներում։

Ըստ Հ. Ճանֆեսճյանի՝ Դուրյանի «առաջին ոտանավորն է կամ գեթ առաջիններեն մին» («Դուրյանի կյանքը․․․», էջ 23)։ Նրա իսկ կարծիքով