Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի շարք ժողովածուներում (1900, 1904, 1947 և այլն) այս հատվածը տպվել է նույն հաջորդականությամբ, կարծես իրոք «Մնաս բարյա՜վ»-ի մի մասն Է։ ԳրակաՆագետ Վ. Թերզիբաշյանը ուշադրություն դարձնելով այդ հատվածին, հանգեց այն եզրակացության, թե դա «Վիշտք Հայուն» բանաստեղծության 1 — 7 տողերի մի տարբերակն Է և ըստ 1872-ի ժողովածուի վերականգնեց «ավարտված և վերամշակված տեքստը» (Վ. Թերզիբաշյան, Պետրոս Դուրյան, Երևան, 1959, Էջ 140)։ Թվում Է, թե դժվար Է համաձայնել այս ենթադրությանը, քանի որ գրականագետը չի հիշատակում սույն հատվածի առթիվ տողատակին բերված Բ. Էքսերճյանի կարևոր ծանոթագրությունը։ Մի քանի տաղերի տարբերակների կապակցությամբ էքսերճյանն ամեն անգամ ընդգծել է, թե դրանց հեղինակը Պ. Դուրյանն է։ Այսպես. «Սույն տաղն նույն իսկ Պետրոս Դուրյան սրբագրած է...», «Սույն ոտանավորն ևս սրբագրած է քերթողն հետո, և փոխած է վերնագիրն «Սույն ոտանավորն սրբագրած է նույն ինք Պետրոս Դուրյան...» (ՏԹնԴ, էջ 58,60 և 64)։ Բայց ահա քննարկվող հատվածի կապակցությամբ է միայն, որ նշում է. «Առաջնույն մեջ (1872-ի ժողովածուի— Ա. Շ.) հրատարակված է սույն տաղն՝ սրրագրված» (էջ 62)։ Պարզ է, որ ակնարկը վերաբերում է Ս. Ֆելեկյանին։ Վ. Թերզիբաշյանը ևս տարակույսներ է ունեցել հիշյալ հատվածի առթիվ՝ գրելով. «Սակայն, մեր կարծիքով, անավարտ վարիանտի հատվածը ավելի բնորոշ է Դուրյանի պոեզիայի անմիջականության և անկեղծության համար» («Պետրոս Դուրյան», էջ 140)։ Ուրեմն, բնական կլիներ ենթադրել, որ բանաստեղծության հանրահայտ տեքստի 1 — 7 տողերի բուն հեղինակը Ս. Ֆելեկյանն է, իսկ էքսերճյանը գրաքննական նկատառումներով չի մատնանշել աղավաղումները, ինչպես չի անվանել բանաստեղծության վերնագիրը, առաջին տողից բաց է թողել «հայրենիք» բառը և վերջին երկու տողը փոխարինել բազմակետերով:

Սակայն այսպիսի ենթադրությունը մերժվում է Մ․ Միհրդատյանցի բերած փաստերով և Երուսաղեմի հրատարակության տեքստով։ Բանաստեղծությունն իրոք աղավաղվել է, բայց, ինչպես արդեն տեսանք, 1 — 7 տողերում որևէ աղավաղում չկա։ Ուստի Վ․ Թերզիբաշյանի ենթադրությունն ընդունելի է։ Պետք է կարծել, որ էքսերճյանն ունեցել է «Վիշտք Հայուն» բանաստեղծության նախնական տարբերակը՝ վերոբերյալ հատվածով, որն անծանոթ էր Միրդատյանցին։