Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6․ ՊԵՏՔ է ՄԵՌՆԻ՜Լ

Դժգույն գիշեր մ՚էր քաղցրաբույր աշնային,
երկինքն աստղեր զերթ «սիրո վերքք» ցոլային
Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իր բեկբեկ
Շողքը ցողեր ամրան վարսիցն աղեբեկ.

5 Շամբերուն մեջ կը սողոսկեր ուղխ մ՚անհետ,
Կայծեր, աստղեր կը խաղային ալյաց հետ,
Սյուքը խաղար տերևներուն հետ թեթև,
Կը շոյեր գլուխս՝ այրած ճակատս վառե թև,
Նա իր շնչովն իս գոհ ընել կը կարծեր,

10 Բայց կ՚արծարծեր, ո՜հ, իմ սիրույն բյուր կայծեր...
Ոգի մ՞անցավ սրտես՝ թողուց հոն ըստվեր,
Աստեղց բույլ մը... միայն գիտեն զ՝այս աստղեր․․․։
Համբույրի մը հիշատակն էր սյուքին շունչ,
Իր դողդոջ ձայնն՝ տերևներ ուն սա շըշունջ․

15 Գունատ ճակտին տխրիկ պատկերն այս լուսին...
— Ո՜հ, կյանք պետք է տալ սիրտ տրվի թե կուսին։
Կը սիրե նե, նայվածքին մեջ կը թառ մի.
Ո՜հ, ի՞նչ է նե— ձյունով շաղված մի անդրի,
Վըսեմ ճակտին վըրա զույգ մը աստղեր վառ

20 Եթե սիրե՝ հալի, թ՚ատե՝ կտրի սառ․․․։
Լոկ հուր աչեր, ժըպիտ, արցունք տեսի նախ,