Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրաքննական նկատառումներով բաց են թողնվել երկրորդ և երրորդ տները՝ «Հետագա երկու տուներն պակաս են» ծանոթությամբ։ 1908, 1922, 1926, 1940, 1947, 1954, 1956, 1963, և 1967֊ի ժողովածուներում տպագրվել է լրիվ, իսկ 1900, 1904, 1918, 1945 (Վենետիկ), 1959-ի հրատրակություններում՝ հապավված։

Ե. Դուրյանը Ա. Չոպանյանին ուղղած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում (ԲԵՀ, 1967, №, էջ 168) որպես վրիպակ մատնանշում է միայն հարցական նշանի պակասը 5-րդ տողում (սա ուղղել է Բ․ էքսերճյանը)։ Իսկ Մ. Չերազը մատնանշել է 4-րդ տողի մի վրիպակը. վիհ-ի փոխարեն՝ վեհ (PA էջ 27)։ Իրականում, դատելով Գալայճյանի հրատարակած տեքստից, կան էական աղավաղումներ․

10 Նոր կըրոնին հետ արյան ուղխք սառն քայլ... (ՏԹ)
12 Զքաղցր հադագ թե «ըզմիմյանս սիրեցեք»։ (ՏԹ)
28 Ճոխն ու տրնանկ պատանքին մեջ կ’ըլլան մի (ՏԹ, ՏԹՆԴ)։
ՏԹ-ում 28-րդ տողի հարաբերական շաղկապն է և.:


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄ («Դուրյանի կյանքը...» էջ 185) 29

[Ահեղասաստ] Կայծակնաթև թե մըռընչեն մրըրիկներ

Սիրեցե՜ք զ’միմյանս — Քրիստոսի պատվիրանը (Հովհ., ԺԳ, 35)։

6. ՊԵՏՔ է ՄԵՌՆԻ՜Լ

(էջ 23)

Օրինակված է ինքնագիր երկու տետրակում։

Առաջին անգամ տպագրվել է 1872-ի ժողովածուում, ապա զետեղվել մյուսներում, բացի 1908, 1945 (Հալեպ) և 1952-ի հրատարակություններից։

Բ․ էքսերճյանը կարծում է, որ այս բանաստեղծությունը դրված է Դուրյանի սիրած աղջկա (Զ’նե պաշտեմ» տաղում հիշված «Պ.․.»֊ի) «ազդեցության տակ» («Ընդարձակ կենսագրություն...» էջ 55)։

Ա. Գալայճյանը ցույց է տալիս հետևյալ ավաղումները․

2—3 Երկինքն աստղեր զերթ «սիրո վերք» ցոլային, (ՏԹնԴ)

Դեգնած ու չոր թերթից՝ լուսինն յուր բեկբեկ (ՏԹՆԴ)

9 Նա յուր շնչովն իս գոհ ընել կը կարծեր, (ՏԹՆԴ)

17 Կը սիրե նե, նայվածքին մեջ կը թոռմի. (ՏԹ, ՏԹՆԴ)