Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

24 Դողդոջ ու գիրկ՝ պաղ ձեռք մ’ըզգաց ձեռքը սոսկ (ՏԹ)

37 Շիրմիդ վարդը չը թոռմած՝ քեզ գըրկեմ ես... (ՏԹ, ՏԹՆԴ)։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ

8 Կը շոյեր գլուխս՝ այրած ճակատս [շղարշե] վառե թև,

18 Ո՜հ, ի՞նչ է նե֊ձյունով [շինված] շաղված մի անդրի,

Առաջին սրբագրությունը մատնանշում Է Ա. Գալայճյանը (Տ, Էջ 25), երկրորդը Ա. Չոպանյանը («Դուրյանի կյանքը...», էջ 185)։ Ի դեպ՝ 18֊րդ տողի առթիվ Կյուրեղ Քիպարյանը գրել Է. «Ձյունով շաղված մի անդրի», բառ առ բառ Հյուկոյեն է» («Բազմավեպ», հանդես, Վենետիկ, 1922, թիվ 11, Էջ 238)։

7. Ի ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅՈՒՆ ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ

(էջ 25)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։

Առաջին անգամ «Պ. Տուրյան» ստորագրությամբ տպագրվել Է 1869-ին (Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում (հոկտեմբեր 2, թիվ 21)։ Զետեղվել Է 1872, 1908, 1926, 1940, 1947, 1956֊ի և Երուսաղեմի ժողովածուներում։

«Օրագիր...»֊ում ունի «Ձոն Առ Հայրիկն Խրիմյան Ազգասեր նորընտիր Պատ[րիարք] Կ. Պոլսո» խորագիրը, իսկ տները համարակալված են հայկական թվանշաններով (Ա — Է)։

Հեղինակի կենդանության օրոք տպագրված տեքստում տեղ են գտել մի շարք վրիպակներ, որոնք մատնանշել Է Պ. Դուրյանը հետևյալ նամակում («Օրագիր...», 1869, հոկտեմբեր 5, թիմ 24, մ.).

«Պ. խմբագիր.

Հինգշաբթի օրվան 21 թիվ օրաթերթով գրասիրաբար հյուրընկալած Ձոներնուս մեջ տպագրական տառասխալներ և վրիպակներ վրիպած և որով իմաստ և նշանակություն այլափոխած ըլլալուն՝ ստիպվեցա հաջորդ թերթովնիդ սույն սխալները ուղղելու բարեհաճելնիդ խնդրել, որոնք հետնյալներն են. Ա. Հատվածին Դ տողին մեջ փոխանակ «սառուտ սարերուն» ըսվելու՝ «սառոտ սառերուն»։— Բ հատվածին Դ տողին մեջ «ավերք» ըսվելու «ավետք»— Գ․ հատվածին է տողին մեջ «Այս» ըսվելու «զայս» և Թ տողին մեջ