Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

34—35 Չը կրցան ձայնն մարել՝ խեղդել իր հույսեր,
Միշտ «Հայ» գոչեց, բարձն էր գլխուն Մասյաց սար,
41 Բաց են սրտեր, թաց են թևեր, բաց ճակատ․
44 Ազատասեր Հայու մը իգնն քեզ հրեշտակ․
47—49 Արտոսր ու քիրտդ թող փալփլեն
Զերթ աստեղք Հայ երկնքին,
Եվ սորվեցու Հայուն դու
54—55 Հայն ու դամբան, տանար, հյուղակ Հայաստան,
Թող փլատակաց մեջեն զարթնուն հիշատակք,
58 Գիտության լույսն Հայ աստղ
64—65 Վեհ իրավանց, սիրո, լուսո ենք կարոտ,
Ազատության Հայն կը հենու, ոչ թագի,
67—68 Եվ ալ մոռնա խեղճ Հայը
Իր հին խոր վերքն ու վայր,


Այս ձոնը արժանացել է Խորեն Նարպեի ուշադրությանը, որ, ինչպես Բ․էքսերճյանն է գրում, «մեծ կարողություն մը կը նշմարե այդ երիտասարդ բանաստեղծին վրա, առ ինքն կը կոչե զինքը՝ տեսնելու և անոր հետ խոսակցելու համար» («Ընդարձակ կենսագրություն․․․», էջ 65)։ Ի դեպ, Ե. Դուրյանի վկայությամբ, Մ. Խրիմյանը նույնպես շատ է հավանել այս բանաստեղծությունը և խոստովանել, «Իմ Պատրիարք եղած ատենս շատեր գրեցին ինձի համար, բայց անոր (Պ. Դուրյանի— Ա. Շ.) գրածին պես չի կար» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 149)։

Բանաստեղծության գրության ամսաթիվը վերականգնել ենք ըստ «Օրագիր․․․» թերթի տեքստի։

Մկրտիչ Խրիմյանը Կ. Պոլսի պատրիարք է ընտրվել 1869-ի սեպտեմբերի 3-ին։

8. Ի ԴԻՄԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ ԱՄԵՆ. ՀԱՅՐԻԿԻՆ

(էջ 28)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է 1872, 1908, 1918, 1940, 1947, 1956 և Երուսաղեմի ժողովածուներում ։