Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծության գրության մասին էքսերճյանը հայտնում է. «1869-ին նորընտիր Պատրիարքն Սկյուտարու Ս. Կարապետ եկեղեցին կուգս Վարդավառի տոնին՝ Ս․ Պատարագ մատուցանելու համար։ Պետրոս Դիմավորության առթիվ ոտանավոր մը կը գրե... և ձեռոք կը մատուցանե նմա։ Սրբազան Պատրիարքը կը հավնի և այն ատենեն մեծ համակրություն ցույց կուտա անոր...» («Ընդարձակ կենսագրությում։․․․», Էջ 67)։

Հարկ Է նկատել սակայն, որ «Վարդավառի տոնը» նշվել Է հին տոմարով հուլիսի 20-ին (տե՛ս «Օրացույց և գուշակությունք Օդոց 1869 թվին Քրիստոսի և Հայոց ՌՑԺԸ=1318 հորինյալ ի տեր Երեմիա քահանայեմ, Կ. Պոլիս)։ Իսկ Մ. Խրիմյանը Սկյուտար կարող Էր այցելել միայն 1869-ի խոր աշնանը կամ ձմեռնամուտին, քանի որ նա Կ. Պոլիս է հասել նույն տարվա նոյեմբերի 6-ին («Մասիս» շաբաթաթերթ, 1869, թիվ 926)։ Բանաս տեղծության թվականը տարակույս չի առաջացնում, որովհետև թե՛ երկու ցանկերում և թե՛ բոլոր հրատարակություններում նշված Է՝ 1869։

Երուսաղեմի հրատարակության տեքստը ի հայտ Է բերում հետևյալ աղավաղումները.

ՏԹ

2 Ճակատն գոհարք՝ աստեղք կը փայլին.
15—14 Նա կուդա Հայոց մարգերեն կարմիր,
Ազատեց Քրդեն հայը վշտակիր,
17 Տեսեք, քուրձ հագեր, կարծես ենք դրակ,
33 Բայց դեմքին վրա կանուխ են փթթած


17-րդ տողի «կարծես ենք դրակ» բառերի անիմաստ լինելը («դրակ» ըստ Հր. Աճառյանի արմատական և Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանների նշանակում Է «հասակ», «բոյ») զգացել Է նաև Մինաս Չերազը և բանաստեղծության ֆրանսերեն տողացի թարգմանության ծանութագրությունում նկատել. «Ենք դրակ բառերը հավանաբար պետք է կարդացվեն ինք դիակ» (PA, էջ 25)։

Մովսեսի քնար— ըստ Աստվածաշնչի Մովսես մարգարեն իր երգով կարողացավ օգնել իսրայելցիներին փրկվելու եգիպտացիներից։