Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9.Հայրիկն Հայոց

(էջ 30)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում ։

Առաջին անգամ տպագրվել է 1869-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում (հոկտեմբեր 27, թիվ 42)։ Զետեղվել է 1872, 1908, 1918, 1926, 1940, 1947, 1956-ի և Երուսաղեմի ժողովածուներում։ Բանաստեղծության աղավաղման մասին որևէ հիշատակություն չունենք։ Մ. Չերազ կարծում է, որ 18֊րդ տողը պետք է լինի ոչ թե «Յայ․ քուն Հայն», այլ «Հայ, քուն Հայն», (FA, էջ 18), բայց դա մերժվում է Դուրյանի կենդանության օրոք լույս տեսած և Երուսաղեմի հրատարակության տեքստերով։

«Օրագիր...»-ի տեքստը ժողովածուներից հայտանի . երստի համեմատությամբ ունի 4 ավելի տող և էական այլ տարբերություններ, ուստի ստորև ներկայացնում ենք հեղինակի կենթանության օրոք հրատարակված ամբողջ տեքստը (մ.).

Սլացիր սարերեն, Հայ փութով, հովիվ,

Թով հովիվ,

Փարատի սև ամպ, փայլի արդ արև

Արդարև,

5 Լույս տեսնան դաշտեր ազատ առնենք քայլ

Առ նենգ գայլ,

Ցըցուր ցուպդ, Հայերն կանչե մի յարաո

Մի հար հոտ.

Ճանկեր արյունոտ կուրծ մեր թափ առինք,

Թափառի՜նք

...

Եկո′, հովվե մեզ սիրածդ, ազգասեր

Ազգ ա′ս էր։

Դու գըթոտ նման երկնի Հայրիկին՝

Յ’ այր ’ի կին,

15 Յանմեղ և յալի տիրե լույս և սեր

լույս եվս է՞ր