Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցավի՝ չը զարթնու հըրճվան յայգուն յան

Ցա՞յ, քուն Հայն։

Մերթ փըլատակաց եղար դու լուսին

20 Դու լուսին

Սոխակ ծնար նոնյաց խորերն ու երգերըդ

Վերքերըդ

Առած բյուրավոր դեռ դու կանչեցիր,

Կան՝ չէ ցիր

25 Երդերդ միշտ մեր սիրտ, սիրո, հոգվո ձայն

Հոգվոց Հայն

Հանեց, վառեցավ ձայնեդ, իմացավ

Հիմա ցավ,

Ըզքեզ կը խնդրե Հայն արդ ամթոխ չէ,

30 Ամբողջ է.

Արդ ըսե Հայուն, ջըրե ազգ անոր,

Աստանոր
.

Ես կարոտ եմ վառ սրտից՝ ձեռքերի,

Ձեր գերի,

35 Եղբայրքն ազատել, լույս տալ, ի Մասիս,

Ի մաս յիս,

Առնել իմ նախնյաց արյուն քիրտերեն,

Քյուրտերեն

Ինչպես առի վրեժ, Հայեր փրկեցան

40 Փրկեց ան

Ցանկամ, որ օրհնենք ինձ տան Հայկարան՝

Հայկ՝ Արամ.

Ասեն ինձ Հայեր՝ թշվառք, ահ յամայր

«Ահա մայր»

45 Մեռնիմ քեզ համար, Հայաստանն անուշ,
Տան անուշ»:
1869 Հոկտ. 24 Սկյուտար