Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10. ԵՐԳ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ

(էջ 32)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։ Տպագրվել Է 1872, 1908, 1918, 1926, 1940, 1947, 1956, 1963 և 1967-ի ժողովածուներում

Երուսաղեմի հրատարակությունը պարզում Է հետևյալ աղավաղումները․ ՏԹ

8 Հավերժ կանգնեն հաղթանակ.

14 Ուստի ծագի մեզ առավոտ։

Մ. Չ երազը 8-րդ տողի «կագնեն» բայը համարել Է քերականորեն սխալ և առաջարկել է «կանգնենք հաղթանակ» ձևը (PA Էջ 17)։ Դա, ինչպես տեսնում ենք, պատճառաբանված դիտողություն Է։

1908-ի տխրահամբավ «Սահմանադրության» օրերին այս բանաստեղծությունը առանց գրության թվականի նշման, լույս տեսավ նաև «Հայրենիքի քնար» հանդեսում (Կ. Պոլիս, 3 սեպտեմբեր, թիվ 4, Էջ 90)։ Խմբագրությանն անծանոթ է եղել բանաստեղծության տպագրված լինելու փաստը, այդ պատճառով էլ ներկայացվել Է որպես անտիպ գործ։ Բայց հենց այդ «սխալը» ցույց է տալիս, որ խմբագրությունն իր տրամադրության տակ ունեցել Է բանաստեղծության որևէ ձեռագիր։

ՏէՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԵՐ

«Հայրենիքի քնար»

5 Փշրի պարսկին անտաշ կացին։ 8 Հավերժ կանոնին հաղթանակ

12 Մտքից անվեհեր։

15 Մեր սուսերաց փայլին,

17 Մեր ամեն քայլին

Ա տետրում բանաստեղծության խորագիրն է «Երգ Պատերազմի Վարդանանց» (Տ, էջ ԺԱ)։

Սասանք (Սասանյաններ)— թագավորական հարստություն, որ իշխել է Պարսկաստանում 226 — 651 թթ.։