Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նըշողումն այն կենսատու
Այրե քավեր սրտերու։


Հիշյալ քառատողի մասին Էքսերճյանը գրել Է. «Այս մեկ տունն Ա տպագրության մեջ չկա։ 1871 տարվո Օրագրին մեզ հրատարակված Է սակայն, զոր Պետրոս հետո ջնջած է» («Ընդարձակ կենսագրություն.․․», էջ 54, Ծ.)։

Եթե կենսագիրը չի շփոթում, ուրեմն այս բանաստեղծությունը Դուրյանը երկու անգամ Է տպագրության հանձնել։

Ի դեպ այս քառատունը բերում Է նաև Ա. Գալայճյանը, միայն վերջին երկու տողերը «Մեղվի» տեքստից տարբեր են,

Տ (էջ77 )

Նըշողումն այն կենսատու

Այրեաց ավեր սրտերու։

Դուրյանն այս բանաստեղծությունը վերամշակել Է։ Էքսերճյանից բացի այդ մասին ակնարկում է նաև Հ. Օշականը («Համապատկեր արևմտահայ գրականության», երկրորդ հ., էջ 344), բայց ավելի հանգամանորեն խոսում է Ա․ Չոպանյանը։ Նա իր մենագրության մեջ ապացուցելու համար, որ Դուրյանի միևնույն բանաստեղծության տարբերակները հաճախ երկու տարբեր բանաստեղծություներ են վկայակոչում է նախնական («Մնաս բարյա՜վ) և ավարտուն («Սիրեցի քեզ») օրինակները։ Չոպանյանի արխիվի նյութերը ցույց են տալիս սակայն, որ բանաստեղծությունն ունեցել է երեք տարբերակ։

Ե. Դուրյանը որպես «նույն իսկ հեղինակին ձեռամբ... գլխավոր սրբագրությունք կրած» քերթվածի օրինակ բերում է «Սիրեցի քեզ»֊ը, նշելով գրության թվականը՝ 1869 (ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր)։

Սիրեցի քեզ

Առտու մը դեռ մըթընշաղ
Կը ծավալեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կը ժըպտեիր լուսնո պես։