Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5 Աչերդ սիրո Ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։

Սիրտըս թըռավ ոտքիդ տակ,
10 Կոխեցիր հոն քաղցր հրեշտակ
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ՚իշխեր գոնե տկար սրտիս.
15 Ուր որ երթամ դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ մահու նետ։

Թավուտքներու տակ նըսեմ,
Երբոր մենիկ կարտասվեմ
Հոն ես դու, կը գըտնես զիս
20 Տերևներեն կը խոսիս։

Երբ առվակին մեջ փաղփուն՝
Կուզեմ թաղել դեմքըդ, դուն
Դարձյալ հոն կը գըտնես զիս,
Ալյաց մնչեն կը ժըպտիս։

25 Երբ կը փախչիմ ժայռ ու սար,
Երթալ հանգչիլ շիրմաց սնար,
Հովին մեջեն կը մընչես
Թե դու բնավ զիս սիրած չես։

Իսկ երբ գըրկեմ ցըրտին հողն
30 Քեզ չեմ գըտներ այլևս հոն,
Կույս է մ’ է նաև գերեզման,
Կա՞ խորին սիրտ մ’ անոր նման։


1869