Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե. Դուրյանը հարկ է համարում նաև նկատել. «Քերթողին առաջին անգամ գրածն այս է, երկու տարի վերջ, (այսինքն 1871-ին— Ա. Շ.) ըրած է երկրորդ սրբագրություն մը, իսկ երրորդ վերջին անգամ մաքուր գրելու ժամանակ վերջնական փոփոխություն մը ըրած է միայն (հրատարակյալին վրայեն համեմատելով կըսեմ) ինքնեն հապավելով սա տունն» (բերվում է Մեղվում» տպված քառատողը)։

Ա. Չոպանյանի արխիվում կան (բրոցի քեզ» բանաստեղծության երկու արտագրություններ ես։ Դրանցից մեկը կատարված է իր իսկ ձեռքով և ավարտունի համեմատությամբ տեքստային որևէ տարբերություն չունի։ Մյուս արտագրությունն ըստ երևույթին պատկանում է Մ. Միհրդատյանցին։ Դա օրինակված է կարմիր թանաքով, ապա վրան խաչ է քաշված։ Առանձին արտագրված և նորից ջնջված է «Մեղվից» ծանոթ տունը, որի կապակցությամբ նշված է. «Երկրորդ անգամ գրածին վեցերորդ տունը, զոր ջնջած է», իսկ ամբողջ տեքստի մասին ասված է. «Առաջին տետրակին մեջ այսպես գրած ու ավրած է. հետո ուրիշ մը գրած է նույն տետրակին մեջ, որ գրեթե նույնությամբ երկրորդ տետրակին մեջ անցված է, տուն մը միայն ամբողջապես հապաված է» (խոսքը վեցերորդ տան մասին է— Ա. Շ.):

Տարբերակի քննությունը ցույց է տալիս, որ նրա առաջին 4 տունը տեքստային ընդգծված տարբերություններով համապատասխանում է «Մնաս բարյա՜վ» բանաստեղծության 1—4 տներին, իսկ 5—8 տները մատնանշված տարբերություններով՝ «Սիրեցի քեզ»-ի ավարտուն տեքստի 9—12 տներին։ Սա բանաստեղծության առաջին տարբերակն է, որին հաջորդել են մյուսները։ Ինչպե՞ս են ստեղծվել 5—8 տները, ինչպես նաև «Մնաս բարյա՜վ» լրիվ տարբերակը, ցավոք, հնարավոր չէ պարզել։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄԱՀՆ)


5 Թավուտքի մը [տակ] խոր ծաղկոտ
14 Կը [փետեիր] փետտեիր ծաղիկ մի,
14—15 [Փետել] Փետտել թերթեր վարդին վես՝
Եվ թափթըփել քու [հեշտ] գիրգ գիրկ
33 Թավուտքի [մի] մը շուք նըսեմ
43 Հովին մեջեն [կը] միշտ մընչես՝