Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

17. ՀԾԾՅՈՒՆՔ

(էջ 44)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։ Բ տետրակում առաջին երկու տունը պակասում է։

Առաջին անգամ «Հծծյուն» վերնագրով տպագրվել է հեղինակի կենդանության օրոք («Մեղու», 1871, 27 մայիս, թիվ 37)։ Զետեղվել է բոլոր հրատարակություններում, բացի 1908 և 1945 (Հալեպ) ժողովածուներից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆեՐ

11 Գիսաստղի պես բաց կ’նազիս՝ (ՏԹ)

14 Շրջագայիս ո՛սիրելի, (ՏԹ)

16—17 Քո հմայող հայեցվածքով:

(ՏԹ) Գա սյուքն զով քեզ այցելու, (ՏԹ)

25—24 Եվ թող մեկ մ’ե՛ս ալ դալկանա՛մ (ՏԹ, ՏԹՆԴ)

Մեջ նայվածքիդ կրակուբոց։ (ՏԹ)

29 Շիրմաց մեջի ցուրտ ցուրտ ծառեր (ՏԹ)

51—32 Սրտիս թելերն իմ դառնաղետ (ՏԹ)

Տան արձագանք մահահրավեր։ (ՏԹ)

34 Դադրած շրշյունք սրտերս մունջ (ՏԹ)

37—38 Քո քայլերուդ խշրտուքն հար (ՏԹ)

Կը մրմնջե դեռ ականջիս։ (ՏԹ)

1891-ի օգոստոսի 30֊ի նամակում Ե․ Դուրյանը Ա. Չոպանյանին տեղյակ է պահել 14, 16 և 29-րդ տողերի աղավաղումների մասին, իսկ Բ. էքսերճյանն ու Մ. Միհրդատյանցը ցույց են տվել բսլորը (բացի 24-րդ տողից)։

Հր․ Աճառյանը 11-րդ տողի աղավաղման կապակցությամբ անհրաժեշտ է համարել բացատրել. «Պետք է կարդալ չորս վանկով՝ հեռուն-կնա-գիս, հրատարակիչները (1872֊ի— Ա. Շ.) անհարմար գտնելով այն՝ հեռուն բառի տեղ գրել են գրաբար բաց և կարդացել բաց կը նազիս» (Երկեր, 1947, էջ 57), իսկ 29֊րդ տողի աղավաղման մասին ասված է, «Այսպես են սրբագրել խուսափելու համար գերեզմաննոցին բառը կիսելու