Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
7. Ի ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈԻԹՅՆՈԻՆ
Այն սգալի սև սև նոճյաց ետևեն
Արշալույսին շողք մեզի «Լո՜ւյս» կավետեն,
Խուսեց խավարն, փողփողե լույս արևուն
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն.
5
Փըլատակաց մըթին խորքեն կուգա ձայն —
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չ՚է՛ կործան․․․
Ձայն տըվողը չ՚է՛ ըստվեր,
Հուր ներշնչողք չ՚ե՛ն աստղեր,
Եղբայրության է հուր, ձայն,
10
Հայը սիրող Հա՛յն է այն։
Նա գիշերվան հետ ազգ խոկաց ու լավացավ,
Եվ արևուն սըլաքաց հետ կրակ դարձավ,
Հողմոց թևով միշտ սըլացավ Հայկարան,
Տիգրիսի հետ թըրջեց ավերք տխրական․
15
Հայաստանի, եղբայրության սիրահար
«Հա՜յ» գոչելով շուրթերն եղան դալկահար։
Ավարայրի նա վարդին
Սոխակն եղավ տրտմագին,
|
|