Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1908-ի հրատարակությունից։ Այս բանաստեղծության իմաստային ու տաղաչափական կապը նախորդի հետ ակնբախ է։ Այդ պատճառով էլ Դուրյանն իր տետրերում օրինակել է հերթականությամբ և այդպես էլ հրատարակել «Մեղվում» (նույն համարում)։ Ուստի ճիշտ չէ դրանք բաժանելը, ինչպես են նախորդ ժողովածուների կազմողները։

Բանաստեղծությունը «խմբագրել» է Ս. Ֆելեկյանը, իսկ Բ. էքսերճյանը հրատարակել է ըստ հեղինակային ինքնագրի։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

1 և 41 խումբ մը կնճիռ՝ բուռ մը կայծակ՝ (ՏԹ)
7 Պայծառ ճակատն՝ այն ամպն է (ՏԹՆԴ)
16 Թափող վարսից ալյակքն ծըփին (ՏԹՆԴ)
30 Կուրծքս գոգած՝ մառն իմ աչքին, (ՏԹՆԴ)
33 Նե հեռացավ ինձնե, ըսավ, (ՏԹ, ՏԹՆԴ)
39 Խորշ մը կար որ զ՚իս կը ծաղրեր, (ՏԹ)


1 և 41-րդ տողերի աղավաղման մասին Ա. Չոպանյանին հայտնել է Ե. Դուրյանը 1891-ի օգոստոսի 30֊ի նամակում, իսկ 39-րդ տողի աղավաղումը համարել է տպագրական վրիպակ՝ տալով բնագրային ճիշտ ձևը (չը ծաղրեր) և փակագծում ավելացրել. variente չէր ծաղրեր» (ԲԵՀ, 1967, № 1, էջ 167, 168)։ Բ. էքսերճյանը 39-րդ տողը տպագրել է «Խորշ մը կար, որ զիս չը ծաղրեր», սակայն վրիպակների ցանկում ընդդգծված բայաձևն ուղղել է «չէր ծաղրեր»-ի (ՏԹՆԴ, էջ 258), որ նախնականն է։ Մ. Միհրդաայանցը որպես աղավաղումներ ցռւյց է տվել նաև հետնյալ տողերը.

4 Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
24 Երազ մ՚որուն մեկ շող,
30 Կուրծս գոգած՝ մարն իմ ալքին։


Ընդգծված բառերը, ըստ նրա, համապատասխանաբար պետք է լինեն փըթթիք, Վառե և Գոգացած կուրծս: Պետք է ասել, որ «Մեղվում» նույնպես այո բառերը տպված են Մ. Միհրդատյանցի ուղղած տեքստով։ Այնուամենայնիվ, մենք այս ուղղումները չենք անցկացնում, քանի որ ոչ Բ, էքսերճյանը, ոչ էլ Ա. Գալայճյանը որևէ նշում չեն անում։