Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեթև պատկեր մըլլալ, [մոռնալ] շարժյալ,

[Զիս միմիայն] Մոռնալ զիս, լոկ ըզնե՛ խոկալ։

25 — 26 [Նե հեռացավ ինձմե, ըսավ] Ամպրոպ մը սասա [Թնդաց անձին] ցնցեց հոգիս,

[Բավ սիրեցի քեզ, մնաս բարյավ»] [գոռաց] [ըսավ] Գոչեց — սիրել չ’ես կրնար զ’իս»:

30 Գոգացած կուրծս՝ [մաշն] մարն իմ [կյանքին] աչքին,

39 [Մեկ] Խորշ մը կար, որ զ’իս [չ’ծաղրեր] [չէր ծաղրեր] չը ծաղրեր,

22. ԼՃԱԿ

(էջ 52)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է բոլոր հրատարակություններում, բացի 1908-ի ժողովածուից։

Բանաստեղծության գրության մասին պահպանված են երկու վկայություն։ Ա. Չոպանյանը, հիմնվելով ժամանակակիցների հիշողությունների վրա, հայտնում է․ «Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, Չամըլճա կերթա վերջին պտույտ մը ընելու, ետ դարձած ատեն, կհանդիպի գինովի մը, որ անոր դժգույն դեմքը և դանդաղկոտ քալվածքը տեսնելով, կըսե. «Աս ալ երթալոց է»։ Դուրյան այս խոսքին տպավորության տակ տուն դառնալուն պես կնստե ու կգրե իր զմայլելի Լճակը («Դուրյանի կյանքը․․․», էջ 201)։

Իսկ դերասանուհի Ազնիվ Հրաչյան իր հուշերում պատմում է, որ 1870-ի ամռանը, Սկյուտարի Ազիզիե թատրոնում «Ալպյաց հովվուհի» ներկայացման փորձից առաջ «ներս մտավ պատանի մը, երկար հասակով ու երկար վզով. ուներ երկայն բիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշած զգեստ էր հագած։ Թևին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղիլ, ըսելով «Քա՛ Թերեզա, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխաներ «Այնքան գունատ է, որ ինծի պետք չէ, շուտով կը մեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, որ պատանին ալ լսած էր։ Այդ ցնցոտիներ հագած ու գերեզմանին մոտեցած պատանին Դուրյանն էր, մեր բոլորիս սիրելի բանաստեղծը Իսկ իր թևի տակի տետրակն