Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

26 Սյուքը դեպ (ինձ) յ՚իս բերելով

35 Եվ շողերու [շուք] տըվին շուք

Անկասկած, բանաստեղծությունը «Եփրատ»֊ի խմբագրությանն Է հանձնվել ավելի վաղ, իսկ փոփոխությանները կատարվել են հեղինակի ունեցած օրինակի վրա, քանի որ Դուրյանը, եղբոր վկայությամբ, 1871-ի հոկտեմբերի վերջերից արդեն տակողին Էր ընկել և, բնականաբար, ի վիճակի չէր տպագրված տեքստը վերանայել։

25. ՏՐՏՈՒՆՋՔ

(էջ 60)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել Է բոլոր հրատարակություններում, բացի 1908-ի ժողովածուից։

ԱՂՍՎԱՂՈԻՄՆԵՐ

1 է՜, մընաք բարով, Աստված և արև՝ (ՏԹՆԴ)
5 Եվ թըշվառ ոգվոց անեծք ողբագին, (ՏԹՆԴ)
11—12 Որ Ժպըրհի ձգտել՝ սուզիլ խորն երկնի, (ՏԹ, ՏԹՆԴ)
Ելնել աստղերու սանդուղքն անալի...: (ՏԹ, ՏԹՆԴ)
15 Դու որ ճակտիս վարդն ու բոցն աչերուս (ՏԹՆԴ)
19 Անշուշտ ինձ կյանք մը պահած ես ետքի, (ՏԹՆԴ)
25 Թող անեծք մ՚ըլլամ ու կողըդ խըրիմ․ (ՏԹՆԴ)
27 Ո՜հ, կը դողդոջե՜մ, տժգույն եմ, տժգո՜ւյն, (ՏԹ, ՏԹՆԴ)
33 Այս ճակատագիր ի՜նչ սև է Աստվա՜ծ, (ՏԹՆԴ)
44 Անոր համար նա դըրավ այդ լուսին. (ՏԹ)
Անոր համար է որ նա դըրավ այդ լուսին. (ՏԹՆԴ)
48 Եվ ի զո՜ւր ուսույց բուլբուլն ինձ «սիրել», (ՏԹՆԴ)
58 Աստուծո ծաղրն է աշխարհ ալ արդեն... (ՏԹՆԴ)


Առաջին հրատարակությունում վերնագրից վեր փակագծերում նշված է եղել «Մերձ ի մահ գրված», տեղ են գտել նաև մի քանի սխալներ՝ թեք՝ հեք-ի փոխարեն, վտնքին-վանկին և այլն, որոնք թերևս վրիպակներ են