Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(համենայն դեպս ո՛չ Ե. Դուրյանը, ոչ Միհրդատյանցը մատնացույց անելով դրանք, չեն խոսում միտումնավոր աղավաղումների մասին)։

Բանաստեղծի տաղերի Ե. Դուրյանի ընդօրինակած ցանկում ասված է. «Մերձ ի մահ գրված վերնագրին մասը քերթողինը չէ՛» (ԱՉՖ, չհամարակալված նյութեր), իսկ Միհրդատյանցը 1872-ի նոյեմբերի 8/20-ի նամակում ուղղակի վկայում է, «Տրտունջքին վրա Ֆելեկյան իր գրով ավելացուցած Է («մերձ ի մահ գրված»), մինչդեռ այնպես չկա ինչպես կը ցուցնե տետրակին մեջ ոտանավորներուն կարգը, մանավանդ որ երկու տետրակներու մեջ ալ կա» (ԲԵՀ, 1968, №1, Էջ 153)։

Հակոբ Օշականը իր կազմած «Հայ գրականություն» քրեստոմատիայում (Երուսաղեմ, 1942) բանաստեղծության առաջին տողի Աստված բառի կապակցությամբ ծանոթագրել է.

«Տարօրինակ է քիչ մը այս բառը այդ տողին մեջ, հավանական է, որ գիշերվան մեջ գրված քերթվածը սկզբնական մեկնում ունի պատուհանեն տեսնված աստղակառույց երկինքը, այնպես որ ասվաած բառին կեսը՝ աստ, գրերի մարմինն է աստղ բառին, որոնց ինչպես նաև արևին (ամբողջ քերթվածը մսող, առողջ մարմինին պաղատանքն է դեպի կրակը, դեպի արևը) մնաք բարով մը հասկնալի Է։ Թերևս բանաստեղծը մտածած ըլլա աստղերուն, և գրած ըլլա Աստված բառը, որ նույնքան հզոր իրականություն մըն Է այդ պահուն անոր մտքին վերև տիրական։ Կը պատահի այս վիճակը, իր մտածում ին ճիշտ հակառակը գրելու, ծանր տագնապներու մեջ տառապող մտքին համար։ Եթե ներվի մեզ կարդալ այդ տողը «է՜, մնաք բարով աստղեր ու արև», այս անբանականությունը ինքնին լուծված կ’ըլլա, քանի որ հաջորդ տողին տիրական բառը՝ պլպլալը, աստղերու լույսը հատկանշող բացատրություն մըն է։ Եթե նկատի առնենք երրորդ տողին մեջ աստղ մ’ալ հավելումը, վերի ենթադրությունը կը թվի ավելի քան հավանական։ Այսպեսով կը լուծվի հակասությունը, որ կա Աստծու ուղղված մնաս բարովին մեջ։ Մարդ մնաս բարով չըսեր անո՛ր, որուն քովը պիտի երթա։ Անշուշտ այս բացատրությունը մեզի համարձակություն չի տար սրբագրել բանաստեղծին բառը» (Էջ 179—180)։ Մ. Ճանաշյանը տեղեկացնում է. «Բնագրին մեջ կա Աստված բառը, բայց ինչ ինչ հրատարակություններ փոխած են զայն աստղի» և ակնարկում Է, որ դրա պատճառը Օշականի ենթադրությունն Է