Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակակից աշխարհը համարելով «աստուծո ծաղրը», ուստի և այդ դառն միտքը գրել է շեղատառ» («Պետրոս Դուրյան», 1959, էջ 167)։

Սրանք թեական կարծիքներ են և կարոտ են ապացուցման։ Իրականում «Տրտունջք»֊ի վերջին տողը հղացված է Լամարթինի մի բանստեղծության ներշնչանքով։ Այս տողը գրելու շարժառիթը եղել է Լամարթինի «Վերջին բան կամ տրտում է անձն իմ մինչև ի մահ» („Novissim verba. ou mon åme est triste jusquå la mort”) բանաստեղծությունը։ Հեղինակն այստեղ դիմում է կյանքին և ասում.

Դու ճանապարհ ես պատիր որ դարձ ի մահ անդ գործէ,
Գետ, որ յաւազն ուստի ել խորասուզեալ կորիցէ,
Դու հենգնությիւն մի էին՝ ի վնասել անդ ճարտար,
Որ ըզբօսնու ի ստեղծուլ զի եղծիցէ վայրապար․
Եւ որ իմեր անդ պատրանս խազ իմն առնէ վայրապար․
Կամ թէ յաւէտ ո՞չ արդեօք սանդուխք իցես դու հրաբուն,
Ոյր բոցակեզն աստիճանք յոտն անդ կըռուին վերելակ,
Եւ յոտ դիմել սակայն հա՜րկ է մահացուաց բովանդակ։


(«Դաշնակք Լամարթինեայ, թարգմանեաց ի չափս հայկականս Խորէն Վ. Գայեան, Փարիզ, 1859, էջ 347․ ընդգծումը մերն է — Ա. Շ.) : Ահա նաև մեջ բերված հատվածի բառացի թարգմանությունը, որ բնագրից կատարել է Լ․ Մարտիրոսյանը.

Դու միայն մի կեղծ արահետ ես, որ տանում է դեպի մահ,
Մի գետ, որ կորչում է այն ավազում, որտեղից դուրս է գալիս,
Ծաղրն ես դու մի էի, որ ճարտար է վնասելու,
Որ աննպատակ հաճույք է զգում թե ստեղծելու և թե ստեղծածը

ոչնչացնելու


Եվ որի համար մեզ խաբելը մի աստվածային խաղ է։
Բայց արդյոք դու մի կրակե սանդուղք չե՞ս,
Որի այրող աստիճանը կապում է բարձրացող ոտքը,
Բայց որին ամեն մահկանացու պարտավոր կ դիմել։