45
Վես Վոսփորին ալիք ըզքեզ բարևեն.
Ցրվե՛ սև ձեռք՝ սև ամպ Հայոց արևեն.
Արտոսր ու քիրտդ թող փալփլին՝
Զերթ աստղեր Հայ երկնրին,
Եվ սորվեցուր Հայուն դու 50
Սիրե՛լ, օգնե՛լ իրարու։
Արտասվաթոր՝ քե՛զ կը նային Հայ աչեր,
Սև շղթաներ քեզ ցույց կուտան գոռ քաջեր,
Մըշո կտրիճք՝ աղջիկք ի քեզ ապաստան
Հայն ու դամբանն, տաճարն, հյուզակն՝ Հայաստան։ 55
Թո՛ղ փլատակար մոխրեն հառնեն հիշատակք,
Մութ մենաստանք վերափայլե՛ն նախնի փառք...
Լո՜ւյս, լո՜ւյս տեղան ամեն տեղ,
Գիտությո՜ւն, լո՜ւյսն Հայ աստեղ,
Լn՜ւյս հյուղակին, լո՜ւյս վըհին, 60
Լո՜ւյս Հայ փառաց շեջ ջահին։
Ահա սրանա մեզ ապագա բոցադես,
Մեր հայրենի ավերակաց տալ լույս վես.
Հարկ չեն մեզի նիզակ և սուր ու վառող.
Իրավունքի, սիրո, լուսո ենք կարոտ. 65
Եղբայրությա՛ն Հայն կը հենու, ո՛չ թագի,
Բռնե ձեռքեն, որ շունչ առնե և հոգի.
Եվ ալ մոռնա հայկազն հեք
Հին հարվածներն ու խոր վերք․
Եվ սիրտք ի տրոփ որոտան 70
— Կյաց միշտ, ՀԱՅՐԻ՛Կ ԽԸՐԻՄՅԱՆ»:
1869 <Սեպ. 27>