Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԹՆԴ

10 Մորս արտոսրն տեսի՜․․․

Ս. Ֆելեկյանի ավերածությունների մասին Ա. Չոպանյանին պատկերացում տալու համար Ե. Դուրյանը 1891-ի օգոստոսի 30-ի նամակում մեջ Է բերել բնագիրը, որ լիովին համապատասխանում Է Էքսերճյանի հրատարակած տեքստին. «Ձեր գրական ճաշակին կ՚թողում,— գրել է Ե. Դուրյանը,— կշռել սրբագրողին անհամ հավելածներն, ի՜նչ կը նշանակե «զույգ մը վարդերու ելևեջն այրել այտերու վրա». ի՜նչ տափակ մտքի գործ է ուտել «մահու թռիչ մ՚ունեի» բացատրությունն և գրել «վերա քազվույս սիրարկու...» անիմաստ խոսքն. սիրարկո՜ւ, բառարանե դուրս բառ մը, որ նշանակություն չկրնար ընդունելի (ԲԵՀ, 1967, № 1, էջ 168)։

Միհրդատյանցը ևս մատնանշել է աղավաղումները (հն)։ Նրա նշումներում 12-րդ տողը բերված է երուսաղեմի ժողովածուի տեքստով.

Մարգարիտներ սուտ ու կեղծ...


Սա տարբեր է թե՛ Ա. Չոպանյանի համար ընդօրինակած Ե. Դուրյանի տեքստից (տե՜ս ԲԵՀ, 1967, № 1, էջ 168) և թե՜ Բ. էքսերճյանի հրատարակածից, ուր ընդօրինակված բառն է լույծ: Հնարավոր է, որ սրանցից մեկն ու մեկը լինի հեղինակային սրբագրություն։ Թողնում ենք Մ. Միհրդատյանցի և Ա. Գալայճյանի նշած բառը։ Ի դեպ, Էդ. Գոլանճյանը տարակուսել է նույն տողի կեղծ բառի վրա։ «Հոս,— գրել է նա,— փոխած են բառը։ Կեղծ արցունք չկա հոս, հետևապես չկա կեղծ մարգարիտ։ Կը թվի թե մարգրիտը նյութապես իմացած են» «Լույս», հանդես, Կ. Պոլիս, 1908, թիվ 18, էջ 605)։ Սակայն սա պարզ ենթադրություն է և չի հաստաավում ո՛չ Ե. Դուրյանի, ո՛չ Մ. Միհրդատյանցի և ո՛չ էլ Երուսաղեմի ժողովածուի տվյալներով։

Մ․ Միհրդատյանցի նշումներից և Ա. Գալայճյանի բերած Ա տետրի ցանկից (Տ, էջ ԺԱ) պարզվում է նաև, որ Դուրյանը բանաստեղծությունը նախապես վերնագրել է «Վերոգրյալ Տաղեն Օր Մը Վերջը», ապա ջնջել է առաջին մասը, գրել «Զղջում» վերնագիրը, իսկ «Օր Մը Վերջը» թողել փակագծերում, որպես երկրորդ վերնագիր։