Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10 Վառե երկինք մը երազ (ՏԹ, ՏԹՆԴ)

25 Ես կը պաշտեմ զ’իմ Պիստոս, (ՏԹ, Տ)

32—33 Զ’որս ութ օրն է նա գըծեր (ՏԹ)

Լուսինը ո՜չ ներա վարքն՝ (ՏԹ)

Լուսինը՝ ոչ ներա վարսն (ՏԹնԴ)

37 Ես կը դողդողամ իր վըրա, (Տ)

25 և 32-րդ տողերի աղավաղումները մատնանշել են Ե․ Դուրյանն ու Բ. Էքսերճյանը։ Վերջինի առնչությամբ գրողի եղբայրը 1891-ի օգոստոսի 30֊ի նամակում հարկ է համարել նկատել. «Նա դերանունն գլխագիր պիտի լինի. Նա (Աստված)» (ԲԵՀ, 1967, № 1, էջ 168)։ 5 — 6, 14, 16 և 33-րդ տողերի աղավաղումները ցույց է տվել Ա. Գալայճյանը և դրանք հաստատվում են ԳԱԹ-ում պահվող քերթվածի տեքստով։ Մ. Միհրդատյանցը 16-րդ տողի «Կ’վառե» բառի «Կ’» մասնիկը ընդգծել է սև թանաքով, որ նշանակում է թե Ֆելեկյանի աղավաղումն է (հն)։ Բայց ՏԹ-ում տպված է վառե, որ իսկապես աղավաղում է։ Այդ նշումը Միհրդատյանցի վրիպակն է։ Բ․ Էքսերճյանը բանաստեղծության ՏԹ-ի 33֊րդ «Լուսինը ոչ ներա վարքն» տողի ընդգծված բառը դարձել է վարսն, որ դարձյալ ճիշտ չէ։ Երուսաղեմի ժողովածուի հրատարակիչը այդ մասին իրավացիորեն գրել է. «Ծանոթության մը մեջ «կը սրբագրե» (Էքսերճյանը— Ա. Շ.) Ֆելեկյանի «վարքն»-ը։ Սակայն ինք ալ ընթերցման սխալի մեջ է. ապահովաբար արդյունք՝ քառյակին սքանչելի իմաստը ըմբռնած չըլլալու» (Տ․ էջ 109)։

Բ. Էքսերճյանը նշել է, որ բանաստեղծության ՏԹ-ի 25-րդ տողի «Պիստոս»-ը աղավաղում է և ուղղել է «Պիստոս»-ը։ Ա․ Գալայճյանը մերժում է «Պ...»-ն և դարձյալ վերականգնում «Պիստոս»-ը «...Ձեռագիրներու ուսումնասիրութենեն երևան կու գա,— գրում է նա,— որ Դուրյան ի՛նք անձնապես Պիստոս գրած է...» Բաղդատելով ձեռագիր երկու տետրակները, կը տեսնվի որ առաջին, սևագրության տետրակին մեջ մի այն «Պ...,» գրված է, մինչև երկրորդին մեջ (որ ավելի ուշ ընդօրինակված է և սրբագրությամբ՝ վերջնական ձև ստացած քերթվածները կը պարունակե) «Պիստոս» լման ձևով կ’երևի. նույնինքն Դուրյանի ձեռագրով։ Հետևաբար ուրիշներու կողմե կատարված կամայական հավելում մը չէ այդ անունը։ Մյուս կողմե, պետք է ուշադրություն դարձնել, որ «Պիստոս» բառը յոթերորդ տան առաջին տողին իրը վերջին բառ, հանգաբանական կամ հնչական ո՛չ մեկ առավելություն