Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայե բանաստեղծին՝ հաջորդ երեք տողերուն առնչությամբ, ուրեմն այդ անունը հոն, հայտնապես դրված է իրր բնական և զգաց ական մեկ ներքին ստիպման ու պատճառի արդյունք և թերևս կը ներկայացնե իրապես այդ անունով սիրված էակ մը» (Տ, էջ Ժ, տե՛ս նաև էջ 109)։

Ինչպես տեսն ում ենք՝ տաղերի Ա տետրում «Պ․..» է։ Այդպես է նաև բանաստեղծության ԳԱԹ-ի ինքնագիր օրինակում և միայն Բ տետրում է, որ հանդիպում է Պիստոս» լրիվ ձևով։ Բայց արդյոք «Պիստոսի» հեղինակը Դուրյա՞նն է, ինչպես պնդում է Գալայճյանը։ Այս հարցի պատասխանը անվերապահորեն բացասական է։ Ե. Դուրյանը, որ ամենքից լավ գիտեր եղբոր ձեռագրերը, այդ մասին ահա ինչ է հայտնել Ա․ Չոպանյանին. «Զայդ անունն (Պիստոս— Ա. Շ.) քերթողն ինքը չէ նշանակած, միայն «Պ» սկզբնատառն գրած է յուր քերթվածոց հին ձեռագրին մեջ, և նորույն մեջ ալ՝ ուրիշի մը ձեռամբ հավելյալ է Պ֊ի քով (իստոս)» (ԲԵՀ, 1967, №1, էջ 168)։ Ավեյի մանրամասն է խոսում Մ․ Միհրդատյանցը։ 1891-ի սեպտեմբերի 23-ի նամակում նա Չոպանյանին գրում է, ((Պիստոս անունը վավերակա՞ն է. տեսա այդ բառը ձեռագրին մեջ․ Դուրյանի գիրերը շեղ են բնավորությամբ և «Պ» գիրը առանձին մնալու համար գրվածի ձև ունի և կատարելապես հայտնի է, որ «իստոս»-ր վերջին ավելցված է բնականեն տիպ գիր ունեցող մեկե մը, որպիսի է Ս. Ֆեչեկյան, այս ալ կերևի իր սրբագրություններեն» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 147)։

Ուրեմն ո՜չ մի տարակույս, որ «Պիստոս»-ը Ս․ Ֆելեկյանի աղավաղումն է և Ա. Գալայճյանը սխալ է ընթերցել այդ բառը։

Այնուհետև. ՏԹ-ում և ՏԹՆԴ-ում բանաստեդծության 37-րդ տողն է

Ես դոդդողամ իր վըրա

Ա․ Գալայճյանը այդ տողը ներկայացնում է հետևյալ տեսքով.

Ես կը դողդողամ իր վըրա

ըստ որում նա տողատակին ոչ մի նշում չի արել։ Ընդգծված մասնիկը մեր կարծիքով վրիպակ է, քանի որ այն բացակայում է նաև ԳԱԹ-ի տեքստում։

ԳԱԹ-ում պահվող ինքնագիրը չունի զրության տարեթիվ և անստորագիր է։ Դատելով այդ օրինակիր, բանաստեղծությունը նախապես բաղկացած է եղել 8 տնից, ըստ որում 6-րդ տունը գրել է հետո, ձախ կողմի