Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աանցքում և նշել, թե որտեղ պետք է զետեղվի, իսկ 9-րդ տունն ընդհանրապես բացակայում է։ Դա ավելացված է հետագայում, երբ Դուրյանը մատիտագիր տեքստը օրինակել է տետրերում։ Տեքստային այլ տարբերություններ չկան։ ԳԱԹ-ի ինքնագիրը ունի հեղինակային ծանոթագրություն։

Դուրյանագետները հաճախ են անդրադարձել գրողի սիրած էակի հարցին։ Ե. Դուրյանը, հիմնվելով բանաստեղծի դասընկերներից Մարտիրոս (Մարտին) Պողիկյանի վկայության վրա, հայտնում է, թե նա ունեցել է լոկ «տղայական» տարփանք (ԲԵՀ, 1967, № 1, էջ 168), Բ. էքսերճյանը պնդում է, որ Դուրյանը ունեցել է իր սիրած էակը․ «Միայն կույս մը,— գրում է նա,— համեստ ու անկեղծ կույս մը կար միայն, որ չէր դրժած նորա սիրույն, այլ ազնվականության հպարտությունը այդ երկու սրտերը կը բաժնե, մինչև, որ մահնալ կուգա և հավիտյան կը բաժնե երկուքն ալ աշխարհես: Այդ անծանոթ գեղուհին Պ. կը կոչե ինքն Պետրոս, և առաջին Հրատարակիչք թերևս ճանչնալով այդ անծանոթն, լրացուցիչ գրերն հավելելով ծանոթացուցյած են մեզ «Պիստոս» անվամբ» («Ընդարձակ կենսագրություն...» էջ 54)։

Այս անվան կապակցությամբ ընդարձակ տեղեկություններ է հաղորդում Ա. Չոպանյանը. «Ըստ Մ. Պողիկյանի Դուրյանի սերերը պղատոնական զգացումներ եղած են, անորոշ իղձեր․․․ Ճանֆեսճյան, որ մինչև մահը ամեն օրվան ընկերն եղած է բանաստեղծին, ոևէ աղջկան անուն չի հիշեր, որուն ան նախասիրություն ցուցուցած ըլլա, ոևէ էակ չի գիտեր, որուն վրա գրած ըլլա սիրերգները։ Նույնը կըսե նաև Տիգրան Աղայանձ) («Դուրյանի կյանքը Էջ 51)։ Այնուհետև բերելով մի քանի անվավեր ու հակասական պատմություններ, Չոպանյանը հանգում Է այն ճիշտ հետևության, որ այդ հարցը մնում Է չլուծված: Մ. Ճանաշյանը առաջ Է քաշել մեկ այլ վարկած, ըստ որի Պ-ն Վարդովյանի թատերախմբի հույն դերասանուհիներից մեկն Է «Պիստիս անունով» («Տաղեր, նամակներ, հատվածներ», 1959, Էջ 39)։ Վ․ Թերղիբաշյանը չհամաձայնելով այս կարծիքին, իր հերթին պնդում Է, թե Պ-ն Վարդովյանի խմբում Պիստոս-Արաքսյա անվամբ հայ դերասանուհին Է («Պետրոս Դուրյան...» Երևան, 1959, Էջ 143)։ Սա ես սպառիչ չի կարելի համարել, քանի որ եթե Դուրյանն ունեցած լիներ այդպիսի խաղընկերուհի, ապա ոչ մի կասկած, որ այդ մասին կհայտնեին թատերախմբի մյուս դերասանները (Պենլյան, Սիսակ և այլք), որոնց ևս դիմել Է Ա․ Չոպանյանը։