Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28. ԿՈԿՈՆ֊ԾԱՂԻԿՔ ԿՈՒՅՍԻՆ

(էջ 66)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։ Բանաստեղծության մատիտագիր հեղինակային օրինակը, որ գրողը նվիրել է Հ. Ճանֆեսճյանին, պահվում Է ԳԱԹ-ում։

Տպագրվել Է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Վենետիկ) և 1959-ի հրատարակություններից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

Կոկոն-ծաղիկք է կուսին (ՏԹ, ՏՒՆԴ)

1 Լուսափըթիթ ւ՚անարատ (ՏԹ)
5 Ո՜հ, Չէ նոցա պես ամբիծ (ՏԹՆԴ)
17 Ինչպես արդյոք կերտեց նա (6Թ)
25—26 Այլ որ շուրթըն հանդգնի (ՏԹՆԴ)
Հըպիլ հրաշից այդ լուսե (ՏԹՆԴ)


Առաջին տողի աղավաղումը ցույց է տվել նաև Մ. Միհրդատյանցի (ան), իսկ Ե. Դուրյանը 17-րդ տողի մասին գրել է. «Ի՞նչպես արդյոք կերտեց նա» խոսքին դերանունն գլխագիր պիտի լինի ըստ բնագրին» (ԲԵՀ, 1967,№ 1 էջ 168)։

ԳԱԹ-ի ինքնագիրն անստորագիր է, չունի դրության տարեթիվ, և բացակայում է հեղինակի ծանոթագրությունը։ Ինչպես Ա տետրակի տեքստը, այդ օրինակը ես խորագրված է «Կոկոն-ծաղկունք կույսին»։ Մատիտագիր օրինակում 3-րդ տունը նախապես եղել է 2-րդ, իսկ երկրորդը՝ երրորդ, ապա Դուրյանը հռոմեական թվերով տեղափոխման նշաններ է արել։ Այդ օրինակը ավարտուն տեքստի համեմատությամբ ունի հետևյալ տարբերությունները.

17 Արդյոք ինչպես կերտեց Նա
25 Բայց որ շուրթերն հանդգնի