Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծությունն ավարտված է եղել 1871-ի հոկտեմբերին, քանի որ նույն ամսվա 14-ի նամակում Դուրյանը Տ․ Ադամյանին հաղորդում է, որ ուղարկում է «Վարդանի գերեզմանին ուղղյալս իր տաղերգությունը։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

Ի ԳԵՐԵԶՄԱՆ ամենասիրելվո Վարդան Լութֆյանի (ՏԹՆԴ)

17 Այն հյուսկեներըն երկընքին (ՏԹՆԴ)

31 Քեզ արբեցուց այդ ըմպելիք (ՏԹ)

36 Բևեռցուց յիս հիշատակդ։ (ՏԹՆԴ)

39 Ա՜հ, այս աշխարհս միշտ տաղտո՜ւկ է... (ՏԹ, ՏԹՆԴ)

36-րդ տողի մասին էքսերճյանր գրել է. «Ոտանավորի մը մեջ տպագրական սխալով մը, արբեցույց և սև. կաթ, անհամաձայն կնկատվեր․ բայց երբ նկատենք թե Դուրյան հափրեցույց գրած էր, այն ատեն պիտի ըսենք թե սխալած չէր Դուրյան» («Ընդարձակ կենսագրություն.․.», էջ 94)։

1893-ի ժողովածուի մեջ գրաքննությունը կրճատել էր 44-րդ տողի «ազատությունք» բառը։

Բանաստեղծությունը, ամենայն հավանականությամբ, Դուրյանը վերամշակել է։ Այդ եզրակացությանն է բերում Ա․ Գալայճյանի հաղորդումը Նա Լութֆյանի դամբանականի սևագիր ինքնագրի «առաջին էջին վերի ձախ» անկյունում գտել է «հետևյալ երկու (4 և 3) տուները» (Ն․ էջ 7)։

Նոճիներու սև շուքն ինկած,
Բավ տքնեցանք ու հեծեցինք.
Եվ մեր ողբոց բավ արձագանք
Տըվին Մասյաց հսկա լերինք։
Նոճիներու սև շուքն ինկած
Ոսկրներով՝ մոխրով ծանոթ
Հիշատակն հին սևցած քարեր


Առաջին տունը «հեղինակին կողմե ջնջված է», որ հիմնավոր է դարձնում հրատարակողի ենթադրությունը, թե երկու տները թերևս իրարու տարբերակ» են։ Իսկ այդ տողերը, իրենց հերթին, հավանաբար տարբերակն են «Հեծեծմունք»-ի 9—12 տողերի.