Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՜հ, կը հիշե՞u, Չամլըճայի
Սարը նստած լո՜ւռ մրխայինք,
Ուր շուք տային մեզի նոճիք՝
Սև հովանոցը վշտահարի։

Ըսթամպոլի կապույտ գոտին- Վոսփորի նեղուցն է։

37. ԻՄ ՄԱՀԸ

(էջ 86)

Ե. Դուրյանի և Մ. Միհրդատյանցի ցանկերից երևում է, որ այո բանաստեղծությունը եղել է Բ տետրում։ Ինքնագիրը չի պահպանվել։

Զետեղվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908֊ի հրատարակությունից։

Տպագրվում է ըստ ՏԹՆԴ֊ի։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈԻՆ

7 Ո՜հ, նըշուլե ցուրտ ճառագայթք,

Վ․ Թերզիբաշյանը ենթադրում է, որ «Վարդ և Շուշան»֊ի 1869֊ի փետըրվարի 22֊ի թատերազդում տպագրված Դուրյանի «Հիշատակ» տաղը «Իմ մահը» բանաստեղծությունն է, որի վերնագիրը փոխել էին՝ բովանդակությունից ելնելով։ Նշանակում է՝ այդ բանաստեղծությունը գրված է եղել դեռևս 1869 թ․, մինչդեռ բոլոր ժողովածուներում թվա գրված է 1871» («Պետրոս Դուրյան», 1959, էջ 16)։ Գրականագետը նման ենթադրության համար, անշուշտ, հիմք է ընդունել «Իմ մահը» քերթվածի «Եվ հիշատակս ալ թառամի,» տողը։ Բայց չէ՞ որ դա կարող է պատահական նմանություն լինել, որից դժվար է անվերապահ եզրակացության հանգել։

Ի դեպ, «Հիշատակ» բանաստեղծության մասին։ Բ․ էքսերճյանը մամուլի միջոցով դիմել է Վերգինե Գարադաշյանին, որ արտասանել է «Հիշատակ»֊ը՝ խնդրելով իրեն հանձնել այդ բանաստեղծությունը, ըստ որում նա կարծում էր, որ թատերազդը տպվել է «70 կամ 71ի ատեն» («Արևելք», 1892, թիվ 2523)։ Հայտնի չէ, նա հասե՞լ է արդյունքի, թե ոչ։Բայց