Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զետեղվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908-ի հրատարակությունից։ Տպագրվում Է 1872-ի հրատարակությունից։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՏԹՆԴ

12 «Ո՜հ, հատակն են իմ փրփուրներ»։

Ե. Դուրյանը Ա. Չոպանյանին գրած նամակում այս բանաստեղծության գրության հանգամանքների մասին պատմում Է հետևյալը. Արմեն Լուսինյանը լսելով Դուրյանի համբավը, նրան պատկերացրել է կրակոտ մի պատանի, սակայն ծանոթանալով «կը տեսնե զԴուրյան՝ պատանի մտախո՜հ մելամաղձոտ, դալկահար և լուռ, յար զարմանքն չկրնալով բռնել՝ կը մոտենա և կը հարցնեմ․ «Ի՞նչ կայներ կը խորհիս Գեթսեմանիի մարդուն պես»։ Ինչպես դուք, նույնպես և բոլոր ընթերցողք զինքն «կրակոտ» երևակայած են, բայց քերթողն արդեն կը գանգատի։

Ինծի կ’ըսեն— կրակոտ չես,


և կարծեմ Լուսինյանի տեսութենեն վերջ գրած Է «Ի՜նչ կըսեն» քերթվածն, որ յուր գրվածոց վերջինն եղած է» (ԲԵՀ, 1967, № 1, Էջ 169)։ Ե. Դուրյանի հաղորդած այս տեղեկությունն իր գրքում օգտագործեց Ա. Չոպանյանը («Դուրյանի կյանքը․․․» էջ 45)։

39. Ա. («ԵՐԵԿՈՅՑԱՆ ԲԱԼՆ ԿԸ ՍՈՂԱՐ ԲԱՐԴԻԼ ԽԱՎ»)

(Էջ 89)

Ինքնագիրը պահվում Է Երուսաղեմում, առանձին թղթի վրա։ Տպագրվել Է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Հալեպ) և 1952-ի հրատարակություններից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

1 — 2 Երեկոյան բալն կը սողար բարդիլ խավ, (ՏԹՆԴ)
Այն լուսազարդ անդունդն հյուսել լուռ ու սյավ, (ՏԹՆԴ)
7—10 Անդրադարձող գիշերվան լույսն անդրանիկ, (ՏԹՆԴ)