Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զոր գրկեցին շուտ վոսփորյան խոնջ ալիք։ (ՏԹ, ՏԹՆԴ)
Մարը մտնող արփվույն մաբեր հուսկ շառայլ (ՏԹ, ՏԹՆԴ)
Սառնանամուտ բլրոց վըրա քայլ առ քայլ, (ՏԹ, ՏԹՆԴ)
22–23 Երբոր հովիկըն [իր] այտէն գույն գեղանի (ՏԹ, ՏԹՆԴ)
Եվ իր անբիծ լանջեն առած քիչ մը հոտ՝ (ՏԹՆԴ)
25—26 Ի’ ահա փթթեն ծաղիկներ բյուր առավել. (ՏԹ, ՏԹՆԴ)
Անոր համար ի՞նչ Է ծաղիկը ծաղկել (ՏԹ, ՏԹՆԴ)
29 Լուսինն արդեն կը քողարկեր՝ պճներ զինք (ՏԹ, ՏԹՆԴ)
32 Անոր նման տժգույն ըլլալ ու դյութել։ (ՏԹՆԴ)
49—50 Ալ լույսն աղոտ և կարծես թե ավելի (ՏԹՆԴ)
Երկնքի լուրջ խորը սուզած կը փալփլի (ՏԹ, ՏԹՆԴ)
52 Հրդեհի պես բոցավառեր զհորիզոն։ (ՏԹ, ՏԹՆԴ)
64 Ուր դայլալիկ թռչնոց՝ խորշյուն սաղարթի (ՏԹ)
Ուր դայլայլիկ թռշնոց՝ իաչյուն սաղարթի. (ՏԹՆԴ)
66 Զոր աերևոց վըրա՝ սըփռե մերկ աշուն, (ՏԹ, ՏԹՆԴ)
68 Ես տերևոց ետև դողամ անոնց նման՝ (ՏԹ, ՏԹՆԴ)


Բ. Էքսերճյանը որևէ աղավաղում ցույց չի տվել։ ՏԹՆԴ-ում 2, 7 և 49-րդ տողերի «Աստեղազարդ» և «աստղն» բառերը փոխարինվել են «լուսազարդ» և «լույսն» թառերով։ Գրաքննչական նկատառումներով «աստղ» բառի և դրանից կազմված բառաբարդումների գործածույունը համիդյան Թուրքիայում արգելված էր, քանի որ ընթերցողը դրա տակ կարող էր հասկանալ «սուլթանական պալատը»՝ «Եըլտըզը», որ հայերեն թարգմանվում Է «աստղը»։ Նույն պատճառով 30-րդ տողի «թրքուհիք» բառը տպվել Էր «ուհիք»:

Միհրդատյանցը նշել Է 8, 10, 26, 50, 52, 66 և 68-րդ տողերի աղավաղումները (հն և ան)։ Բոլորը ցույց Է տվել Ա․ Գալայճյանը։ Մ. Չերազը առաջին և երկրորդ տողերի «բարդիլ» ու «հյուսիլ» բայաձևերը սխալ Է համարել առաջարկելով բարդել, նյուսել ձևերը (PA, Էջ 75)։ Եղած նյութերը վկայում են, որ այդպիսի ուղղումները ճիշտ չեն։

Դուրյանի «Երկեր»-ում (1947) և «Տաղեր»-ում (1954) բանաստեղծության 2-րդ և 7-րդ տողերը տպված են ըստ ՏԹՆԴ-ի, 49-րդը ՏԹ-ի։

Բանաստեղծությունը, ինչպես Դուրյանն Է նշել, մնացել Է անավարտ